From Wikipedia, the free encyclopedia
«Toxic» (անգլ. թարգմանաբար՝ «Թունավոր»), ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի երգը, որը թողարկվել է 2004 թվականի հունվարի 12-ին «Jive Records» լեյբլի կողմից որպես իր «In the Zone» (2003) չորրորդ ալբոմի երկրորդ սինգլ։ Սփիրսը պետք է ընտրեր, թե որ երգը կլինի «In the Zone» ալբոմի երկրորդ սինգլը «(I Got That) Boom Boom» կամ «Outrageous»-ը, բայց փոխարենը նա ընտրել է «Toxic»-ը։ Սա պարային փոփ երաժշտություն է էլեկտրոփոփի տարրերով, երգում օգտագործում է տարբեր գործիքներ՝ հարվածային գործիքներ, սինթեզատոր և սերֆ կիթառ։ Նրան նվագակցում են բարձր հաճախականությամբ լարային գործիքներ և շնչառական վոկալ։ Բառերը պատմում են սիրելիի հանդեպ կապվածության մասին։ Երգը արժանացել է քննադատների հավանությանը, որոնք այն համարել են «In the Zone» ալբոմի ամենաուժեղ երգը՝ հատկապես նշելով հուկն ու կրկներգը։
«Toxic»-ը համաշխարհային հաջողության է հասել՝ հասնելով թոփ 5-ի 15 երկրներում և մասնակցել է Ավստրալիայի, Կանադայի, Հունգարիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներին։ ԱՄՆ-ում երգը դարձել է թոփ 10-ի չորրորդ սինգլը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Ջոզեֆ Կանը։ Սփիրսը խաղացել է գաղտնի գործակալի դեր, որը փնտրում է կանաչ հեղուկով շիշ։ Երբ գողանում է այն, նա թափանցում է բնակարան և թունավորում իր վատ ընկերոջը։ Տեսահոլովակում նաև հայտնվում են Սփիրսի մասնակցությամբ կադրեր, որտեղ նա մերկ է՝ ամբողջ մարմնը ադամանդներով պատված։ Ջեքսոնի հետ Սուպերգավաթի միջադեպից հետո տեսանյութը MTV-ի համար չափազանց սուր են համարել և այդ պատճառով հեռարձակել են միայն գիշերը։
Սփիրսը «Toxic» երգը կատարել է շատ համերգների ժամանակ ներառյալ 2004 NRJ Music Awards-ը և իր երեք համերգային շրջագայությունները։ Սփիրսը երգը կատարել է The Onyx Hotel Tour-ի (2004) բացման ժամանակ, որտեղ երգել է ավտոբուսի տանիքին։ Սփիրսը նաև կատարել է երգի ռեմիքսները The Circus Starring Britney Spears (2009) և Femme Fatale Tour-ի (2011) ժամանակ։ «Toxic» երգը կատարել են տարբեր արտիստներ, ինչպիսիք են Մարկ Ռոնսոնը, A Static Lullaby-ը, Ռիս Մաստինը և Ինգրիդ Մայկլսոնը, ինչպես նաև հնչել է «Glee» սերիալում։ Երգը հայտնվել է նաև «Մի փոքր հղի», «Նորից դու» ֆիլմերում և «Դոկտոր Ով» սերիալում։ «Toxic» երգի համար Սփիրսը 2005 թվականի Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ Լավագույն պարային ձայնագրության համար ստացել է մրցանակ՝ քննադատների շրջանում արժանանալով մեծ համբավի։ Երգը ներառվում է Pitchfork-ի, NME-ի և Rolling Stone-ի ցանկում որպես տասնամյակի լավագույն երգ։ Սփիրսը բերել է մի նոր հնչեղության պարայի փոփ երաժշտության մեջ։ Սփիրսն ասել է, որ «Toxic»-ը իր ամենասիրելի երգերից մեկն է ամբողջ կարիերայի ընթացքում։
«Toxic» երգը գրել են Bloodshy & Avant պրոդյուսերական ընկերությունից Քեթի Դենիսը, Հենրիկ Ջոն Ջոնբաքը, Քրիստիան Կարլոսը և Պոնտուս Ուինբերգը, որոնցից վերջին երկուսը եղել են նաև երգի պրոդյուսեր[1]։ Երգը սկզբում առաջարկել են Քայլի Մինոուգին իր իններորդ Body Language ալբոմի համար (2003), սակայն նա հրաժարվել է։ Մինոուգը հետագայում մեկնաբանել է. «Ես չեմ բարկացել, երբ երգը նրան է հասել։ Դա ձկան նման է, որը դուրս է եկել ձեռքից։ Դա պարզապես պետք է ընդունել»[2]։ «Toxic»-ը Ստոկհոլմում ձայնագրվել է «Murlyn Studios»-ում, իսկ Հոլիվուդում՝ «Record Plant»-ում։ Դրանից հետո Ստոկհոլմում՝ Khabang Studios-ում Նիկոլաս Ֆլիքթոնը ստեղծել է երգի ռեմիքսը[1]։ 2003 թվականի դեկտեմբերին MTV News-ը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ անհրաժեշտ է եղել ընտրություն կատարել «In the Zone» ալբոմի «(I Got That) Boom Boom» և «Outrageous» երգերի միջև Սփիրսը ընտրել է «Toxic»-ը[3]։ Սփիրսը ասել է, որ դա «ուրախ երգ է։ Նա, իրոք, արտակարգ է, այդ պատճառով ես նրան այնքան ուժեղ եմ սիրում»[4]։
«Toxic»-ը պարային փոփ ժանրի երգ է էլեկտրոփոփի և բանգրիի տարրերով[5]։ Երգի մեջ օգտագործվել են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են թմբուկները, սինթեզատորը և բարձր հաճախականության լարային գործիքներ[6][7]։ Այն նաև պարունակում է սերֆ կիթառ, որը, ըստ Spin-ից Քերին Գանցի, «աղավաղվում է և տատանվում, քանի որ այն բաց է թողնվել մատրիցայի միջոցով»։ Տեսահոլովակը նաև համեմատել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի սաունդթրեքի հետ[6]։ «Toxic»-ի հուկը վերցված է 1981 թվականի հնդկական Ek Duje Ke Liye ֆիլմի «Tere Mere Beech Mein» երգից։ Սակայն, դա ոչ թե ճշգրիտ պատճենն է երաժշտության, այլ այն խառը երկու տարբեր հատվածներից է բաղկացած[8]։
Ըստ նոտայի տետրի, որը հրապարակվել է EMI Music Publishing հրատարակչության Musicnotes.com կայքում «Toxic»-ը գրվել է դո մինոր գամմայում՝ րոպեյում 143 հարված տեմպով։ Սփիրսի վոկալային դիապազոնը տատանվում է ցածր ֆա3 նոտայից մինչև բարձր Սոլ5[9]։ Լիրիկական «Toxic»-ը պատմում է սիրեկանի նկատմամբ բուռն ցանկության մասին[10]։ Սփիրսը երգու ասում է իր բուռն ցանկությունների մասին և ֆալցետ երգում է այս տողերը․ «Չափազանց բարձր է / չի կարող վերադառնալ / Դա իմ գլխում է, ամբողջ աշխարհը գնաց շրջաձև»[8][11]։ Popdust-ի մեկնաբանը կուպլետն անվանել է «հմայիչ, խենթ, ցնցող երգերից ամենակուլ բանաստեղծությունը»[11][12]։
Երգը ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել թողարկումից հետո։ The Paly Voice-ից Հիզեր Ռիչելս գովել է նրա խորաթափանցությունն ու հիշողությունը՝ այն համարելով ալբոմի ամենածանր երգը[13]։ The Onyx Hotel Tour-ում ելույթի դիտման ժամանակ The Seattle Times-ից Պամելա Սիթը երգը անվանել է ալբոմի ամենաուժեղ սինգլը[14]։ msnbc.com-ից Էրիկ Օլսենը ասել է, որ երգը In The Zone-ի ամենամեծ հիթ է՝ այն անվանելով «խիստ գայթակղիչ»[15]։ Spin-ից Քերին Գանցը այսպես է մեկնաբանել․ ««Toxic»-ում Սփիրսը ինչ-որ հետաքրքիր բան է անում[6]։
«Toxic»-ը Բրիթնի Սփիրսի չորրորդ սինգլն է, որն ընդգրկվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի լավագույն տասնյակում՝ հայտնվելով 9-րդ հորիզոնականում։ Ռադիոկայաններում երգը չորս շաբաթվա ընթացքում զբաղեցրել է առաջին Հորիզոնականը։ «Toxic»-ը դարձել է 2004 թվականի ամենամեծ միջազգային հիթերից մեկը։ Սինգլը մեծ հաջողություն է ունեցել Մեծ Բրիտանիայում, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 105,000 օրինակ, 268,000 օրինակ ամբողջ ժամանակ։
Երկիր | Հավաստագիր | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա | Պլատինե | 70,000 |
Ֆրանսիա | Ադամանդե | 125,000 |
Նոր Զելանդիա | Ոսկե | 5,000 |
Նորվեգիա | Ոսկե | 20,000 |
Մեծ Բրիտանիա | Ադամանդե | 268,000 |
ԱՄՆ | Պլատինե | 1,000,000 |
|
|
|
«Toxic» երգի ռեմիքսների և այլ տարբերակների ցանկ (պաշտոնական)․
Շաբաթական հիթ-շքերթներ
|
Տարեկան-վերջնական հիթ-շքերթներ
Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[69] | Платиновый | 0^ |
Դանիա (IFPI Denmark)[70] | Золотой | 0^ |
Ֆրանսիա (SNEP)[71] | Серебряный | 125,000* |
Իտալիա (FIMI)[72] | Золотой | 0* |
Ճապոնիա (RIAJ)[73] | Золотой | 500,000[74] |
Նոր Զելանդիա (RIANZ)[75] | Золотой | 0* |
Նորվեգիա (IFPI Norway)[76] | Платиновый | 0* |
Շվեդիա (GLF)[77] | Золотой | 0x |
Մեծ Բրիտանիա (BPI)[78] | Платиновый | 740,000[79] |
ԱՄՆ (RIAA)[80] | Золотой | 2,300,000[81] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.