This Is It (շրջագայություն)

From Wikipedia, the free encyclopedia

This Is It (շրջագայություն)

This Is It-ը 50 ելույթներից բաղկացած համերգային շարք էր, որ ծրագրված էր սկսել 2009 թ.-ին Լոնդոնի Օ2 համերգասրահում։ Սակայն Ջեքսոնը մահացավ առաջին նախատեսված համերգից երեք շաբաթ առաջ։ Համերգների սկզբի մասին Մայքլը պաշտոնապես հայտարարել էր Օ2 համարգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նա նաև հայտարարեց, որ դրանցով եզրափակելու է իր համերգային ելույթները։ AEG Live կազմակերպիչ ընկերությունը թողարկել էր գովազդային տեսահոլովակ։ Ռենդի Ֆիլիպսը՝ AEG Live ընկերության գլխավոր տնօրենը, հայտարարեց, որ միայն առաջին 10 համերգները երգչին կբերեն 50 մլն. £։ Ի սկզբանե ծրագրված էր միայն 10 համերգ, որի տոմսերը վաճառվեցին մեկ ժամվա ընթացքում, սակայն պահանջարկը այքան շատ էր, որ որոշվեց ավելացնել ևս 40 համերգ։ Համերգի պատրաստման ժամանակ նկարահանված տեսանյութից Columbia Pictures ընկերությունը պատրաստեց Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ վավրեգրական ֆիլմը[1][2][3][4][5]։, "[6][7]

Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի This Is It չկայացած շրջագայության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք This Is It (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Մայքլ Ջեքսոն, Տուրի սկիզբ ...
This Is It
Thumb
Մայքլ Ջեքսոն
Տուրի սկիզբհուլիսի 13, 2009
Տուրի ավարտմարտի 6, 2010
Տուրերի ժամանակագրություն
United We Stand: What More Can I Give
(2001)
This Is It
Փակել

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.