Նոբելյան հիմնադրամ (շվեդ.՝ Nobelstiftelsen), մասնավոր հաստատություն, հիմնվել է 1900 թվականի հունիսի 29-ին՝ Նոբելյան մրցանակների ֆինանսական և վարչական կառավարման համար[1]։ Հիմնադրամը հիմնված է դինամիտի հայտնագործող Ալֆրեդ Նոբելի կտակի վրա[2]։
Պատմություն
Ալֆրեդ Բերնարդ Նոբել ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում։ Քիմիկոս, ինժեներ, գյուտարար։ Bofors ընկերության սեփականատերը։ Նոբելի է պատկանում 355 տարբեր արտոնագրեր, որոնցից ամենահայտնին դինամիտն է։ Նոբելը իր կյանքի ընթացքում կուտակել է զգալի քանակությամբ հարստություն հիմնականում այս հայտնագործությունների շնորհիվ[3]։ 1896 թվականին Նոբելը մահանում է կաթվածից[4] Իտալական Սան Ռեմո կոմունայի իր վիլլայում, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին տարիները[5][6][7]։
Ըստ Նոբելի կտակի, որը զարմացրեց շատերին[6], իր կարողությունը պետք է օգտագործվեր ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության բնագավառներում մրցանակ ստեղծելու համար[7][8]։ Չնայած Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, վերջին կտակը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ Փարիզում՝ Շվեդ-Նորվեգական ակումբում 1895 թվականի նոյեմբերի 25-ին[9]։ Նոբելը իր ընդհանուր ակտիվների 94%-ը՝ 31 միլիոն շվեդական կրոն, կտակել է Նոբելյան հինգ մրցանակաները հաստատելու և օժանդակելու համար (2008 թվականի դրությամբ 186 միլիոն ԱՄՆ դոլար)[10]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.