Թի-Էս-Դի (հայերեն՝ Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս), հետազոտություններով ու մշակումներով զբաղվող ընկերություն, որը գործում է Երևան և ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքներում[2]։

Արագ փաստեր Թեքնոլոջի ընդ Սայնս ԴայնամիքսTechnology and Science Dynamics, Տեսակ ...
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս
Technology and Science Dynamics
ՏեսակԿորպորացիա
Ընկերության տեսակգիտահետազոտական, տեղեկատվական
Հիմնադրված է1998
ՎայրՍանտա Բարբարա, ԱՄՆ / Երևան, Հայաստան
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ / Հայաստան Հայաստան
ՏնօրենՎահան Շաքարյան
Գլխավոր անձինքԼևոն Գալստյան (փոխտնօրեն)[1]
ԱրտադրանքԱրմֆոն, ArmTab
Փակել

Հիմնադրում

Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին ԱՄՆՍանտա Բարբարա քաղաքում։ Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականին։

Գործունեություն

«TSD»-ն զբաղվում է հետևյալ ոլորտների բազմաֆունկցիոնալ հետազոտություններով․

  • Արդյունաբերական բիոտեխնոլոգիա,
  • Բժշկական ճարտարագիտություն,
  • Բիոքիմիա։

«TSD»-ն ծառայություններ է մատուցում հետևյալ ոլորտներում․

  • Թեստավորում,
  • Էլեկտրոնային տեխնոլոգիաների հավաքում,
  • Օֆշորային ծառայություններ,
  • ՏՀՏ և գիտահետազոտական, հետաքննչական խորհրդատվություն։

Արմֆոն

Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ընկերությունը 2016 թվականի հունիսի 6-ին ներկայացրեց և վաճառքի դրեց Արմֆոն հեռախոսի առաջին մոդելները՝ ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520[3][4]:

Սմարթֆոնների ծրագրային ապահովում և դիզայնը ստեղծվում է Հայաստանում, իսկ հավաքումը՝ ԱՄՆ-ում և Հոնկոնգում[5]։ Ներկայացված 5 մոդելների արժեքը տատանվում են 51 000 դրամից մինչև 151 000 դրամ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.