From Wikipedia, the free encyclopedia
Steyr SK 105 Կուրասիեր (գերմ.՝ SK-105 Kürassier), ավստրիական թեթև տանկ։ Արտադրվում է 1971 թվականից։ Մինչ օրս արտադրվել է մոտ 600 հատ։ Ավստրիական բանակում դասակարգվում է որպես տանկեր ոչնչացնող։ Գտնվում է Ավստրիայի և մի շարք այլ երկրների զինված ուժերի սպառազինությունում[1][2][3][4][5]։
Steyr SK 105 Կուրասիեր գերմ.՝ SK-105 Kürassier | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | Թեթև |
Երկիր | Ավստրիա |
Քաշ, տ. | 17,8 տ |
Պատմություն | |
Արտադրվածների քանակ | 600 |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 5582 մմ |
Երկարությունը թնդանոթով, մմ | 7735 մմ |
Կորպուսի լայնություն, մմ | 2500 մմ |
Բարձրություն, մմ | 2529 մմ |
Կլիրենս, մմ | 400 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | Մետաղական |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 105 մմ 105G1 |
Թնդանոթի տիպ | 42 × 105 մմ 2000 × 7,62 մմ |
Տանկի բարդ կառուցվածք ունեցող աշտարակը տեղադրված է հիմնակմախքի կենտրոնական մասում։ Հրամանատարական փոքր աշտարակը տեղակայված է ձախ կողմում։ Տանիքի աջ կողմում տեղադրված է մեծ լուսարձակ, որը աշխատում է սովորական և ինֆրակարմիր ռեժիմներով։ Լուսարձակի ներքևում տեղադրված է լազերային հեռաչափը։ 105 մմ տրամագծով հրանոթը հագեցած է երկու հակադարձող փականներով փողային արգելակով, ինչպես նաև ջերմամեկուսիչ պատյանով։ Իրանի յուրահատուկ կախիչները ներառում են երկու կողմերում գտնվող հինգ անիվներ[3][4]։
SK 105 տանկը հայտնի է նաև Kürassier անվամբ և նախագծվել է սկսած 1965 թվականից սկսած Saurer-Werke ընկերության կողմից։ 1970 թվականին տանկի նախագծումը ավստրիական ցամաքային զորքերի պահանջով ստանձնում է Steyr-Daimler-Puch ընկերությունը[3][4]։
Առաջին նախատիպը պատրաստվել է 1967 թվականին, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականից[6]։
Տանկի մեխանիկ-վարորդը տեղավորվում է առջևի ձախ կողմում։ Աշտարակը գտնվում է հիմնակմախքի կենտրոնական մասում, շարժիչը՝ հետնամասում։ Աշտարակը իրենից ներկայացնում է ֆրանսիական Fives-Cail Babckok FL-12 աշտարակը, որի վերին մասում գտնվում է 105 միլիմետրանոց հրանոթը։ Ձախ կողմում հրամանատարի տեղն է, աջից՝ նշանառուի[3][4]։
Հրանոթի արկերը մատակարարվում են պտուտահաստոցների երկու պահեստատուփերից, որոնցից յուրաքանչյուրը ունի 6 արկ։ Հրանոթը կրակում է բեկորա-ֆուգասային, հակատանկային և ծխային արկերով։ Որոշակի փոփոխություններից հետո տանկը կարող է կրակել նաև զրահածակիչ արկերով[3][4]։
Ուղղահայաց և հորիզոնական նշանառությունը իրականացվում է մեխանիկական հաղորդակով։ Նախատեսված է նաև վթարային ձեռքի կառավարման համակարգ։ Աշտարակը հորիզոնական հարթությունում պտտվում է 360°; Ուղղահայաց նշանառությունը իրականացվում է −8/+12° դիապազոնում[3][4]։
Տանկի մարտական ծավալը կազմում է 17,8 տոննա, որը միանգամայն համարժեք է ժամանակակից ՀՄՄ-ների և Զրահափոխադրիչների կշռին[3][4]։
Steyr SK 105 տանկերի արտադրությունը ավարտվել է։ Տանկը գտնվում է Ավստրիայի, Արգենտինայի, Բոլիվիայի, Բոտսվանայի, Բրազիլիայի, Մարոկոյի և Թունիսի զինված ուժերի սպառազինությունում։
Steyr SK-105 Kürassier տանկը 1984 թվականին նկարահանվել է ֆրանսիական «Les Morfalous» ֆիլմում որպես Ֆաշիստական Գերմանիայի տանկ։ Ֆիլմի գլխավոր դերում խաղում էր Ժան Պոլ Բելմոնդոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.