From Wikipedia, the free encyclopedia
Sistar (հանգըլ: 씨스타, երբեմն գրում նաև SISTAR), հարավկորեական գյորլ բենդ, որը ձևավորվել է 2010 թվականին, Starship Entertainment-ի հովանավորությամբ։ Խմբի անդամներն են՝ Հյորինը, Բոռան, Սոյուն և Դասոմը[2][3][4]։ Նրանք առաջնաելույթային «So Cool» ստուդիական ալբոմը թողարկվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին։ Նրանց երկրորդ Give It to Me ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսի 11-ին։ Նրանց հիթային երգերն են՝ «So Cool», «Alone», «Loving U» և «Give It to Me»: «So Cool» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 սինգլային չարթում։
Sistar | |
---|---|
Ջախից աջ. Դասոմ, Բոռա, Հյորին, Սոյու | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 씨스타 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, հիփ հոփ, EDM |
Գործունեություն | 2010-ներկա |
Լեյբլ | Starship Entertainment[1] |
Կապված | |
Կայք | starship-ent.com/sistar |
Անդամներ | |
Դասոմ Բոռա Հյորին Սոյու | |
Sistar Վիքիպահեստում |
Sistar խումբը իր գործունեությունը սկսեց 2010 թվականի սկզբին՝ նկարահանվելով տարբեր գոզավդներում և մասնակցելով ամսագրերի ֆոտոսեսիաներին[5]։ Նրանց առաջնաելույթային սինգլը կոչվում է «Push Push», որը թողարկվել է 2010 թվականի հունիսի 3-ին[6]։ Առաջնաելույթային կենդանի կատարումը տեղի է ունեցել հունիսի 4-ին, Music Bank երաժշտական հաղորդման շրջանականերում[7]։
Խումբը վերադարձավ օգոստոսի 25-ին, «Shady Girl» երգով։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է Super Junior խմբի Կիմ Հիչուլը[8][9]։ Խումբը ռեկորդային արագությամբ կարողացավ ձեռք բերել մեծ քանակի երկրպագուներ։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ նրանց համերգը, ելույթի կեսին Բոռան ընկավ բեմի վրա և վնասեց ոտքը։ Խմբի մյուս անդամները դադարեցին երգել և նրան օգնեցին դուրս գալ բեմից։ Մի քանի րոպե անց Բոռան մնժյուս անդամների հետ վերադարձավ բեմ՝ համերգը եզրափակելու համար։ Հոլովակը արագ տարածվեց համացանցում և ցուցադրվեց G4-ի Attack of the Show! օնլայն հղորդմանը և RTL Television-ի նորություններում[10][11]։
Սեպտեմբերի 14-ին խումբը հրավիրվեց ելույթ ունենալու Ճապոնիայում կայանալիք «Հալյու երաժշտական փառատոնին», նրանք միակ կորեական գյորլ բենդ էին, ովքեր ելույթ ունեցան այնտեղ[12]։ Հոկտեմբերի 10-ին խումբը ելույթ ունեցավ թայլանդական Teen Superstar շոուին[13]։ Նոյեմբերին խումբը թողարկեց իր երրորդ «How Dare You» սինգլը[14]։ Դեկտեմբերի 9-ին խումբը մասնակցեց «Ոսկե սկավառակ» մրցանակաբաշությանը և հաղթեց «Տարվա նորեկ» մրցանակը[15]։ Դեկտեմբերի 27-ին Sistar խումբը Music Bank հաղորդմանը «How Dare You» երգով հաղթեցին իրենց առաջին երաժշտական շոուի մրցանակը[16]։
Ապրիլի 27-ին հայտարարվեց, որ խմբի անդամներից կկազմվի ենթախումբ, որը կկոչվի Sistar19, դրա անդամներն են Հյորինը և Բոռան[17]։ Նրանց առաջնաելույթային «Ma Boy» երգը թողարկվել է մայիսի 3-ին[18]։ Sistar19 ենթախմբի առաջնաելույթային կենդանի կատարումը տեղի է ունեցել մայիսի 5-ին[19]։
Օգոստոսի 9-ին թողարկվեց խմբի առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում է «So Cool»[20]: Ալբոմի նույնանուն երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 չարթում[21]։ Սեպտեմբերի 11-ին խումբը Inkigayo հաղորդման ընթացքում հաղթեց մրցանակ՝ «Mutizen Award» կատեգորիայում[22]։
Ապրիլի սկզբին հայտարարվեց, որ խումբը պատրաստվում է ուղիղ եթերով ելույթ ունենալ, որը կհեռարձակվի ավելի քան 41 երկրներում[23]։ Նրանց առաջին մինի ալբոմը կոչվում է «Alone», թողարկվել է ապրիլի 12-ին և պարունակում է վեց երգ, որոնց պրոդյուսերը Brave Brothers-ն է[24]։ Նրանց երկրորդ Loving U մինի ալբոմը թողարկվել է հունիսի 28-ին։ Խմբի գլխավոր նույնանուն երգի պրոդյուսերը Duble Sidekick-ն է[25]։
2013 թվականի հունվարի 31-ին Sistar19 ենթախումբը թողարկեց իր առաջին «Gone Not Around Any Longer», որի գլխավոր երգը ուներ նույն անունը[26]։ 2013 թվականի մայիսի 16-ին հայտարարեց, որ հունիսի կեսին նրանք կվերադառնան նոր ստուդիական ալբոմով։ Հունիսի 3-ին ցուցադրվեցին Դասոմի և Բոռայի թիզերային նկարները, ապա հաջորդ օրը՝ խմբի նկարները Give It to Me երգի համար, նաև ասվեց որ այն նկարահնվելու է Մուլեն Ռուժի թեմատիկայո։ Ալբոմը թողարկվեց հունիսի 11-ին, այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը Gaon հիթ շքերթում[27]։ Հոկտեմբերի 26-ին խումբը «Give It to Me» երգով ներկայացրել է Հարավային Կորեան «ABU TV Song Festival 2013»-ում, որը տեղի է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում[28]։ Նոյեմբերի 26-ին Հյորինը թողարկեց իր առաջնաելույթային Love & Hate ստուդիական ալբոմը, որը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը Gaon չարթում։
2014 թվականի հունիսի 5-ին Starship Entertainment լեյբլը հայտարարեց, որ խումբը աշխատում է իր նոր ալբոմի վրա և կվերադառնան հուլիսի սկզբին։ Հուլիսի 21-ին թողարկվեց խմբի երրորդ «Touch N Move» մինի ալբոմը[29][30]։ Մինի ալբոմը մեծ կոմերցիոն հաջողություն ունեցավ, այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon չարթում և ութերորդը՝ Billboard US World Albums հիթ շքերթում։ Ալբոմի մի այլ երգ, որը կոչվում է «Naughty Hands», թողարկվել է հուլիսի վերջին։ Օգոստոսի 26-ին խումբը թողարկեց չորրորդ «Sweet & Sour» մինի ալբոմը[31]։ Մինի ալբոմը ներառում էր երկու նոր երգ՝ «I Swear» ու «Hold on Tight» և «Loving U», «Gone Not Around Any Longer», «Give It to Me» ու «Touch My Body» երգերի ռեմիքսները։ Դեկտեմբերին խումբը «2014 Mnet Asian Music Awards»-ին հաղթել է «Լավագույն կանացի խումբ» մրցանակը[32]։
2015 թվականի հունիսի 22-ին պումբը թողարկեց իր հինգերորդ «Shake It» ալբոմը, որի գլխավոր երգը նույնպես ուներ նույն անունը[33]։ Այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Gaon չարթում։ Օգոստոսին հայտարարվեց, որ Հյորինը կմիանա «Unpretty Rapstar» հաղորդման երկրորդ եթերաշրջանին։ Օգոստոսի 1-ին խումբը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում անցկացվող 2015 KCON փառատոնին։ Օգոստոսի 14-ին նրանք ելույթ ունեցան Կորեայի Հանրապետության անկախության 70-րդ տարելիցին նվիրված համերգին։ Սեպտեմբերի 7-ին Հյորինը համագործակցեց Eluphant-ի անդամ Կիբիի հետ, թողարկելով «The Wall Destroyer» երգը։ Սեպտեմբերի 22-ին Սոյում համագործակցեց 10 cm խմբի անդամ Կվոն Ջոն Յոլի հետ։ Նրանց սինգլը կոչվում է «Lean on Me»:
Հունիսի 1-ին հայտարարվեց, որ խումբը հունիսին կվերադառնա նոր երգով, որը պրոդյուսերը Black Eyed Pilseung-ն է[34]։ Հունիսի 4-ին խումբը և նրա երկրպագուները նշեցին Sistar-ի 6-րդ տարելիցը։ Հունիսի 10-ին լեյբլը թողարկեց Sistar-ի և DJ Soda-ի մաշ ափը։ Հունիսի 14-ին հայտարարվեց նրանց չորրորդ «Insane Love» մինի ալբոմի գլխավոր երգի անունը, այն կոչվում է «I Like That»[35][36]: Հունիսի 20-ին խումբը ուղիղ եթերով ցուցադրեցին գլխավոր երգի տեսահոլովակը։
Անվանում | Ալբոմի մանրամասներ | Զբաղեցրած կարգավիճակ | Վաճառք | ||
---|---|---|---|---|---|
KOR [37] |
JPN [38] |
US World [39] | |||
So Cool |
|
11 | — | — |
|
Give It to Me |
|
5 | 89 | 9 |
|
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել |
Անվանում | Ալբոմի մանրամասներ | Զբաղեցրած կարգավիճակ | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|
KOR [37] |
JPN [38] |
TW [42] |
US World [39] | |||
Alone |
|
3 | — | — | — |
|
Loving U |
|
11 | 254 | — | — | |
Touch N Move |
|
2 | 158 | — | 8 |
|
Sweet & Sour |
|
4 | 186 | — | — |
|
Shake It |
|
3 | — | — | 6 |
|
Insane Love |
|
3 | — | 1 | 7 |
|
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել |
Անվանում | Թվական | Զբաղեցրած կարգավիճակ | Վաճառք
(թվային ներբեռնում) |
Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
KOR [49] |
KOR Hot 100 [50] |
US World [51] | ||||
"Push Push" | 2010 | 9 | * | — |
|
So Cool |
"Shady Girl" | 4 | — |
| |||
"How Dare You" | 2 | — |
| |||
"So Cool" | 2011 | 1 | 1 | — |
| |
"Alone" | 2012 | 1 | 1 | 7 |
|
Alone |
"Loving U" | 1 | 1 | 16 |
|
Loving U | |
"Give It To Me" | 2013 | 1 | 1 | 6 |
|
Give It To Me |
"Touch My Body" | 2014 | 1 | * | 3 |
|
Touch N Move |
"I Swear" | 1 | 6 |
|
Sweet And Sour | ||
"Shake It" | 2015 | 1 | 6 |
|
Shake It | |
"I Like That" | 2016 | 1 | 5 |
|
Insane Love | |
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել «*» Billboard Korea K-Pop Hot 100-ը մեկնարկվել է 2011 թվականի օգոստոսին և ավարտվել 2014 թվականի հուլիսին |
Անվանում | Թվական | Զբաղեցրած կարգավիչակ | Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KOR [49] |
KOR Hot 100 [50] | ||||
"We Never Go Alone" | 2010 | 186 | * | Ոչ ալբոմային սինգլեր | |
"Hot Place" (feat. Brave Sound) |
2011 | 10 | 38 |
| |
"Pink Romance" (K.Will-ի և Boyfriend-ի հետ) |
25 | 19 |
| ||
"Snow Candy" (K.Will-ի և Boyfriend-ի հետ) |
2013 | 13 | 15 |
| |
"Love Is You" (K.Will-ի, Boyfriend-ի, Mad Clown-ի, Ջունգիգոյի և Ջոյոնի հետ) |
2014 | 14 | * |
| |
"Softly (Starship Planet-ի այլ արտիստների հետ)" | 2015 | 24 |
|
Starship Planet 2015 (single) | |
«—» ռելիզը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել «*» Billboard Korea K-Pop Hot 100-ը մեկնարկվել է 2011 թվականի օգոստոսին և ավարտվել 2014 թվականի հուլիսին |
Անվանում | Թվական | Զբաղեցրած կարգավիճակ | Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR [64] | ||||
"Girls Do It" | 2011 | 26 |
|
So Cool |
"Follow Me" | 28 |
| ||
"New World" | — |
| ||
"Lead Me" | 2012 | 27 |
|
Alone |
"No Mercy" | 46 |
| ||
"Girls on Top" | — |
| ||
"Holiday" (홀리데이) | 59 |
|
Loving U | |
"The Way You Make Me Melt" | 2013 | 2 |
|
Give It to Me |
"Bad Boy" | 4 |
| ||
"Crying" | 17 |
| ||
"A Week" | 39 |
| ||
"Summer Time" | 34 |
| ||
"If U Want" | 49 |
| ||
"Hey You" | 54 |
| ||
"Up and Down" | 64 |
| ||
"Miss Sistar" | 66 |
| ||
"Naughty Hands" | 2014 | 7 |
|
Touch N Move |
"But I Love U" | 19 |
| ||
"Sunshine" | 39 |
| ||
"OK Go" | 45 |
| ||
"Wow" | 55 |
| ||
"Hold on Tight" | 70 |
|
Sweet & Sour | |
"Don't Be Such A Baby" (애처럼 굴지마) (feat. Giriboy) |
2015 | 10 |
|
Shake It |
"Bad Guy" (나쁜놈) (feat. Mad Clown) |
24 |
| ||
"Good Time" | 51 |
| ||
"Go Up" | 59 |
| ||
"String" (끈) | 2016 | 42 |
|
Insane Love |
"Yeah Yeah" | 60 |
| ||
"Say I Love You" | 65 |
| ||
"Wanna Do I" (해볼래) | 90 |
| ||
"Under the Blanket" (이불 덮고 들어) | — |
| ||
Անվանում | Թվական | Ռեժիսոր(ներ) |
---|---|---|
"Push Push" | 2010 | Ջու Հի Սոն[86] |
"We Never Go Alone" | Անհայտ | |
"Chronos Soul" | ||
"Shady Girl" | Ջու Հի Սոն[86] | |
"How Dare You" | Չո Սու Հյոն[87] | |
"So Cool" | 2011 | Ջու Հի Սոն[86] |
"Hot Place" | Անհայտ | |
"Pink Romance" | Չան Վոն Սոկ[88] | |
"Alone" | 2012 | Ջու Հի Սոն[89] |
"Loving U" | Ջու Հի Սոն[90] | |
"Give It to Me" | 2013 | Ջու Հի Սոն[91] |
"Touch My Body" | 2014 | Ջու Հի Սոն[91] |
"I Swear" | Lumpens[92] | |
"Shake It" | 2015 | Ջու Հի Սոն[93] |
"I Like That" | 2016 | Lumpens |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.