From Wikipedia, the free encyclopedia
Պտերներ (լատին․՝ Pterophyta կամ Polypodiophyta)[1], բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների (լատին․՝ Rhyniophyta) և մերկասերմերի (լատին․՝ Gymnospermae) միջև։
Բույսերի խումբ | |||
---|---|---|---|
Cyathea dregei | |||
Անվանում | |||
Պտերներ | |||
Անվանման կարգավիճակ | |||
Հնացած տաքսոնոմիա | |||
Լատիներեն անվանում | |||
Pteridophyta | |||
Մայր տաքսոն | |||
ենթաթագավորություն Բարձրագույն սպորավոր բույսեր (Embryophytes) | |||
Տես տեքստը | |||
|
Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։
Ծագել են պալեոզոյան դարաշրջանում, հնագույն բրածո ներկայացուցիչներ հայտնի են դևոնից։ Կարբոնում լայն տարածում են ստանում ծառանման պտերներ, որոնք մյուս խոնավասեր սպորավոր բույսերի հետ միասին առաջացրել են ներկայումս օգտագործվող քարածուխը։
Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։
Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները[2]։
Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։
Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.
Պտերները բաժանվում են 2 բաժինների[3][4]։
Բայցի այս խմբերից պտերները պատկանում են 3 մահացած բաժինների.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.