From Wikipedia, the free encyclopedia
Քերեն Մարի Էրստեդ (դանիերեն՝ Karen Marie Ørsted, օգոստոսի 13, 1988[2][3][4], Ubberud Parish, Օդենսե, Ֆյուն, Դանիա), որն ավելի հայտնի է որպես MØ , դանիացի երգչուհի և երգերի հեղինակ, ով սկսել է իր երաժշտական գործունեությունը 2006 թվականին։ 2013 թվականին, Քերենը թողարկել է իր առաջին «Bikini Daze» մինի-ալբոմը, իսկ 2014 թվականին իր առաջին լիարժեք ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որից հետո նա հայտնի է դարձել։ 2014 թվականի նոյեմբերին, MØ-ն ստացել է Danish Music Awards մրցանակաբաշխությանը ստացել է 4 մրցանակներ՝ «տարվա առաջընթաց», «տարվա ձայնագրություն», «տարվա լավագույն արտիստ» և «տարվա տեսահոլովակ» անվանակարգերում։
MØ | |
---|---|
Ի ծնե անուն | Քերեն Մարի Էրստեդ |
Ծնվել է | օգոստոսի 13, 1988 (35 տարեկան) Օդենսե, Դանիա |
Երկիր | Դանիա |
Ժանրեր | R&B Ալտերնատիվ ռոք Ինդի-փոփ Սոուլ Էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան |
Երգչաձայն | Soubrette? |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 2007 - ներկա |
Լեյբլ | Chess Club, RCA Victor |
Կրթություն | Funen Art Academy? (մայիս 2013) |
Պարգևներ | |
Կայք | momomoyouth.com |
MØ (vocalist) Վիքիպահեստում |
2007 թվականին, MØ-ն և նրա ընկերուհի Ջոզեֆին Ստրակմանը ստեղծեցին MOR պանկ դուետը և թողարկել են երկու մինի-ալբոմ՝ Fisse I Dit Fjæs և Vanvidstimer, 2009 և 2011 թվականներին։ MOR դուետը փլուզվեց 2012 թվականի սեպտեմբերին[5]։
2013 թվականի հունվարին, MØ-ն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Glass», իսկ նույն տարվա գարնանը, լույս է տեսել երկու նոր երգեր՝ «Pilgrim» և «Maiden»: Հոկտեմբերի 18-ին MØ-ն թողարկել է իր առաջին մինի-ալբոմը, որը կոչվում է «Bikini Daze», այն ներառում է 4 երգեր՝ «XXX88», «Never Wanna Know», «Dark Night» և «Freedom #1»:
2014 թվականի մարտի 7-ին, թողարկում է իր առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որը ներառում է 12 երգ։ Թողարկումից հետո, նա շրջագայում է Եվրոպայով։ 2014 թվականի մարտի 30-ին և 31-ին նա այցելել է Սանկտ-Պետերբուրգ և Մոսկվա։ Նաև թողարկվել է Deluxe edition ալբոմը, որտեղ լրացուցիչ ընդգրկվել է 9 երգ։ Հունվարի 30-ին MØ-ն թողարկել է իր նոր երգը՝ «New Year’s Eve» և դրա տեսահոլովակը։ Կոմպոզիցիան դարձել է ամանորյա նվեր երկրպագուների համար, ուստի այն կարելի է անվճար ներբեռնել SoundCloud կայքից։
2014 թվականի դեկտեմբերին սկսվել են Major Lazer-ի «Peace Is The Mission» «Lean On» տեսահոլովակի նկարահանումները։ Մարտի 2-ին կայացել է սինգլի պրեմիերան, իսկ 3 շաբաթ անց՝ մարտի 23-ին, թողարկվեց սինգլի տեսահոլովակը։
2015 թվականի հոկտեմբերի առաջին կեսին, MØ-ն թողարկել է իր նոր ալբոմի առաջին սինգլը, որը կոչվում է «Kamikaze» և նույն ամսվա վերջում նկարահանող խմբի հետ այցելել է Ուկրաինա, որպեսզի նկարահանի տվյալ սինգլի տեսահոլովակը։ Նկարահանումները տեղի են ունեցել Կիևում՝ Տրոեշինայում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 27-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.