From Wikipedia, the free encyclopedia
Haberturk.com լրատվական կայքն իր գործունեությունը սկսել է 1999 թվականի նոյեմբերից։ Habertürk կայքի «կին» բանալի բաժնից բացվող Hthayat.haberturk.com[1] կայքը սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերի 28-ից։ Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության 2018 թվականի դեկտեմբերի 16-ի տվյալների այցելուների քանակով այն Թուրքիայում զբաղեցնում է 760-րդ տեղը[2]։ Կայքի խմբագիրը Դամլա Չելիքթաբանն է։ Կայքն իր հրապարակումներում անդրադառնում է կին-տղամարդ հարաբերություններին, ամուսնության, առողջության, գեղեցկության, մոդայի, գնումների, անձնական խնամքի, երեխայի խնամքի վերաբերյալ թեմաների։ Կայքի «սպորտ» բաժինը պահանջված բաժին է։ Այնտեղ ներկայացվում է ոչ միայն ֆուտբոլի թուրքական ազգային առաջնության , այլ նաև եվրոպական առաջնությունների վերաբերյալ հրապարակումներ, ինչն էլ ապահովում է այցելուների մեծ թիվ։ Habertürk լրատվական կայքը պատկանում է Ciner Yayın Holding-ին, որն էլ պատկանում է Ciner Holdingին, որն իր մեջ ներառում է Ciner Enerji ve Madencilik Grubu, Ciner Cam ve Kimyasallar Grubu, Ciner Medya Grubu,Ciner Denizcilik Grubu և այլ առևտրական ընկերություններ[3]։
Habertürk.com | |
---|---|
haberturk.com | |
Տեսակ | թերթ |
Երկիր | Թուրքիա |
Շտաբ կայան | Բեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Լեզու | Թուրքերեն |
Սեփականատեր | Ciner Media Group? |
Բացված | 1999 թվականի նոյեմբերին |
Ընթացիկ կարգավիճակ | Գործող |
Habertürk լրատվական կայքը աչքի չի ընկնում ընդդիմադիր հրապարակումներով և վերահսկվում է իշխանությունների կողմից։ Դրա ապացույցներից է «Ալո Ֆաթիհ» դեպքը, երբ 2014 թվականի փետրվարին գաղտնալսվել էր Ռ. Թ. Էրդողանի և թերթի այդ ժամանակվա ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Սարաչի խոսակցությունը, որտեղ Էրդողանը հստակ ցուցումներ էր տվել վերջինիս[4][5]։
Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության դեկտեմբերի 24-ի տվյալների՝ Habertürk-ն աշխարհում այցելուների թվով 1445-րդն է, իսկ Թուրքիայում՝ 29-րդը[6]։ Ըստ Wpmavi.com կայքի տվյալների էլ՝ Habertürk կայքի ամսական այցելուների թիվը 49,39 միլիոն է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.