From Wikipedia, the free encyclopedia
Էռռեա (իտալ.՝ Errea), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող իտալական ընկերություն։ Մարզաշապիկներից, մարզակոշիկներից բացի ընկերությունն արտադրում է պայուսակներ, անդրավարտիքներ, վարտիքներ, գլխարկներ և այլն։ Ընդ որում՝ երաշխավորում է, որ իր արտադրանքում օգտագործված չեն քիմիական վնասակար նյութեր պարունակող գործվածեղեն ու կաշվեղեն[1]։ Այսինքն՝ մարզահագուստը պատրաստվում է Oeko-tex standard տեխնոլոգիայի պահանջներին համապատասխան։ Ի դեպ, «Էռեա»-ն այդ տեխնոլոգիայի կիրառմանն անցած առաջին ընկերությունն է։
Erreà | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1988 |
Վայր | Տորիլե, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն |
Կայք | it.errea.com |
Erreà Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1988 թվականին Գանդոլֆի ընտանիքի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Պարմաի մերձակա Տորիե քաղաքում։ 1994 թվականին մուտք է գործել անգլիական ֆուտբոլային շուկա՝ մարզահագուստի երկարամյա մատակարարման պայմանագիր կնքելով Միդլսբրո թիմի հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում[2]։ 2011 թվականին այդպիսի մի գործարք էլ կնքել է Նորվիչ քաղաքի ֆուտբոլային թիմի հետ[3]։
2013 թվականին ընկերությունն իր 25-ամյակը նշել է՝ ներկայացնելով հաջորդ մրցաշրջանի մատակարարումների համար իր գլխավոր կլիենտները դարձած ֆուտբոլային թիմերին[4], որոնց շարքում են Պարմա ՖԱ-ն, Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)ը, Նորվիչ Սիթին, Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը, Բլեքփուլը, Ռայո Վալեկանոն, Նումանսիա ՖԱ-ն, Ալկորկոն իսպանական քաղաքի թիմը, ADO Den Haag-ը, Նանտ ՖԱ-ն[5]։
Erreà ընկերությունը բազմաթիվ ազգային հավաքականների, մարզական ակումբների հովանավորն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.