From Wikipedia, the free encyclopedia
Epica Նիդերլանդական խումբ, որը հանդես է գալիս Symphonic Metal ոճում։ Երգերում օգտագործվում են երգչախումբ, նվագախումբ և գլխավոր կանացի վոկալ և գրոուլ։ Խումբը հիմնադրել է Մարկ Յանսենը 2003 թ՝ After Forever խումբը լքելուց հետո։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Epica | |
---|---|
Epica | |
Երկիր | Նիդերլանդներ |
Ժանրեր | Symphonic Metal |
Գործունեություն | 2003–ներկա |
Լեյբլ | Nuclear Blast |
Կայք | epica.nl |
Անդամներ | |
Simone Simons Mark Jansen Isaac Delahaye Rob van der Loo Coen Janssen Ariën van Weesenbeek | |
Epica Վիքիպահեստում |
Նախքան After Forever խումբը լքելը Մարկ Յանսենը արդեն ապագա ծրագրերում տեսնում էր նոր խումբ, որը պետք է ստեղծվեր կիթառահար Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ից, նոր խումբը անվանվեց Sahara Dust (թարգմ. սահարայի փոշի) խմբին միացավ նաև բասս կիթառահար Իվես Հաթսը, դաշնակահար Կոեն Յանսսեն և հարվածորդ Իվան Հենդրիքսը։ Սակայն Իվան Հենդրիքսը խմբում երկար չնվագեց, և նրան փոխարինելու եկավ Իերուն Սայմոնսը, որը նվագում էր Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ում։
Վոկալիստի տեղում խումբը տեսնում էր միայն կանացի ձայն և խումբ է հրավիրվում Հելեն Միքաելսենին, սակայն նա նույնպես երկար չերգեց խմբում, նրան շուտով փոխարինում է Սիմոնե Սայմոնսը ` կարմրահեր նուրբ մի աղջիկ, թվում էր թե նա հեռու է խմբի ոճից, սակայն հենց նրա հետ խումբը սկսեց իր փառահեղ ուղին։ 2003 թ խումբը անունը փոխեց Epica-ի, Epica ընտրվեց, քանի որ խմբի անդամները իրենց համարում են Kamelot խմբի երկրպագուներ և հենց նրանց Epica ալբոմի թողած ազդեցությունից հետո կատարվեց որոշում փոխել խմբի անունը։ 2003 թ խումբը թողարկում է «The Phantom Agony» ալբոմը, որը բարձր են գնահատում ոճի սիրահարները, և հայտնիությունը շարունակվեց Եվրոպայում։
Այս ալբոմի տարածման համար թողարկվում են սինգլներ, և համերգային շրջգայություն, խումբը մասնակցում է տարբեր փառատոների «Wave Gotik Treffen, Graspop, Rock The Nations»։ 2005 թ խումբը թողարկում է «Consign to Oblivion», այս ալբոմում խոսվում է վերացած ցեղերից մեկի Մայաների մասին, իսկ երաժշտության տեսանկյունից ոգեշնչման առարկա են դարձել Հանս Ցիմմերը և Դենի Էլֆմանը, խմբին որպես օգնական ուժ «Trois Vierges» երգին մասնակցություն է ցուցաբերում Kamelot խմբի մենակատար Րոյ Հանը, իսկ որպես երախտագիտություն Սիմոնե Սայմոնսը մասնակցում և նկարահանվում է Kamelot խմբի պրոմո-հոլովակում։
2005 թ սեպտեմբերին լույս է տեսնում «The Score - An Epic Journey», որը դառնում է ֆիլմի երաժշտություն «Joyride» Նիդերլանդական ֆիլմի համար։ 2007 թ խումբը ի ուրախություն երկրպագուների թողարկում է «The Divine Conspiracy» չորրորդ ալբոմը, ալբոմի թեման կրոնների, աղանդների սարսափելի ազդեցության մասին է։ 2008 թ խումբը լքում է Ադ Սլուիտերը, 2009 թ վերջապես խմբին միանում է Իսակա Դելահայեն God Dethroned-ի նախկին անդամ։ Նույն տարի խումբն անցնում է նոր ալբոմի ձայնագրմանը ստանալով «Design Your Universe» անունը։ Այս ձայնասկավառակը ցնցում է ամբողջ մետալի սիրահարներին և սկսվում է գրեթե անդադար համարգները։ 2012 թ թողարկվում է «Requiem For The Indifferent», որտեղ խումբը խոսում է աշխարհում տիրող անօրինություններ, և ամենաթողությունների, իսկ 2014 թ «The Quantum Enigma» ալբոմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Epica» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.