From Wikipedia, the free encyclopedia
«Do They Know It’s Christmas?», Band Aid սուպերխմբի երգը, որի հեղինակն է Բոբ Գելդոֆը։ Թողարկվել է 1984 թվականի նոյեմբերին և գլխավորել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները։ Եղել է Մեծ Բրիտանիայում ամենաշատ վաճառված սինգլը 1984 թվականին։
«Do They Know It's Christmas?» | |
---|---|
Band Aid-ի սինգլը | |
Թողարկված | 28 նոյեմբերի, 1984 |
Ֆորմատ | վինիլային սկավառակ |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Երգահան | Բոբ Գելդոֆ և Midge Ure? |
Լեյբլ | Phonogram, Columbia |
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին |
Երգը գրվել է իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի և անգլիական «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից՝ Եթովպիայում սովի մատնված մարդկանց համար գումար հավաքելու նպատակով[1]։ «Band Aid» բարեգործական խումբը (որի կազմում ընդգրկվել են անգլիացի ու իռլանդացի այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են՝ Փոլ Յանգ, Բոյ Ջորջ, Ֆիլ Քոլինզ, Ջորջ Մայքլ, Սայմոն Լե Բոն, Սթինգ, Թոնի Հեդլի, Բոնո, Փոլ Ուելեր և այլք), ստեղծվել է Բոբ Գելդոֆի և «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից։ Ձայնագրությունը կատարվել է Լոնդոնում՝ Sarm West ստուդիայում և վերջնականապես միքսավորվել է 1984 թվականի նոյեմբերի 25-ին[2][3]։ Սինգլը դարձել է ամենաարագ վաճառվողը Անգլիայի պատմության մեջ (1 մլն օրինակ թողարկմանը հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում) և գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը հինգ շաբաթ (ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 3 մլն օրինակ)[4]։ Այն մնացել է ռեկորդակիր Մեծ Բրիտանիայում վաճառված օրինակների թվով ընդհուպ մինչև 1997 թվականին Էլթոն Ջոնի «Candle in the Wind 1997» հիթի ստեղծումը, որը նվիրված էր արքայադուստր Դիանայի հիշատակին և վաճառվել է 5 մլն օրինակով նրա հայրենիքում[4]։ Մինչ 1989 թվականն ամբողջ աշխարհում վաճառվել է «Do They Know It’s Christmas?» երգի ավելի քան 11,8 մլն պատճեն[5]։
|
|
Հիթ-շքերթ (1984-85) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (Kent Music Report)[6] | 1 |
Ö3 Austria Top 75[7] | 1 |
Ultratop Flanders[8] | 1 |
Կանադա (RPM 100 Singles)[9] | 1 |
Tracklisten[10] | 1 |
Եվրոպա (Europarade)[11] | 1 |
SNEP[12] | 34 |
Media Control AG[13] | 1 |
IRMA[14] | |
Իտալիա (FIMI)[15] | 1 |
Ճապոնիա (Oricon)[15] | 20 |
Dutch Top 40[16] | 1 |
RIANZ[17] | 1 |
VG-lista[18] | 1 |
Sverigetopplistan[19] | 1 |
Schweizer Hitparade[20] | 1 |
UK Singles Chart[21] | 1 |
Billboard Hot 100[22] | 13 |
Հիթ-շքերթ (1989-90) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[23] | 30 |
Ultratop Flanders[24] | 17 |
Media Control AG[25] | 74 |
IRMA[26] | |
Mega Single Top 100[27] | 20 |
RIANZ[28] | 8 |
Sverigetopplistan[29] | 15 |
Schweizer Hitparade[30] | 24 |
UK Singles Chart[31] | 1 |
Հիթ-շքերթ (2004) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[32] | 9 |
Ö3 Austria Top 75[33] | 15 |
Ultratop Flanders[34] | 3 |
Ultratop Wallonia[35] | 28 |
Canada (Nielsen Soundscan)[36] | 1 |
Tracklisten[37] | 1 |
Suomen virallinen lista[38] | 6 |
SNEP[39] | 72 |
Media Control AG[40] | 7 |
IRMA[41] | 1 |
FIMI[42] | 1 |
Mega Single Top 100[43] | 3 |
RIANZ[44] | 1 |
VG-lista[45] | 1 |
Scottish Singles Top 40[46] | 1 |
PROMUSICAE[47] | 8 |
Sverigetopplistan[48] | 2 |
Schweizer Hitparade[49] | 7 |
UK Singles Chart[50] | 1 |
Հիթ-շքերթ (2014) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[51] | 3 |
Ö3 Austria Top 75[52] | 5 |
Ultratop Flanders[53] | 1 |
Ultratop Wallonia[54] | 3 |
Canadian Hot 100[55] | 8 |
Tracklisten[56] | 35 |
SNEP[57] | 25 |
Media Control AG[58] | 2 |
Single Top 10[59] | 1 |
IRMA[60] | 1 |
FIMI[61] | 11 |
Japan Hot 100[62] | 31 |
Mega Single Top 100[63] | 4 |
RIANZ[64] | 2 |
VG-lista[65] | 40 |
Scottish Singles Top 40[66] | 1 |
PROMUSICAE[67] | 1 |
Schweizer Hitparade[68] | 5 |
UK Singles Chart[69] | 1 |
Billboard Hot 100[70] | 63 |
Հիթ-շքերթ (2014) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ö3 Austria Top 75[71] | 10 |
Media Control AG[72] | 1 |
Schweizer Hitparade[73] | 21 |
Նախորդող՝ "Mull of Kintyre" — Wings |
UK best-selling single in history UK Top 10 Best Selling Singles 11 դեկտեմբերի 1984 - 14 սեպտեմբերի, 1997 |
Հաջորդող՝ "Candle in the Wind 1997" — Էլթոն Ջոն |
Նախորդող՝ "The Power of Love" — Frankie Goes to Hollywood |
№1 սինգլներ (Մեծ Բրիտանիա) 11 դեկտեմբերի 1984 = 5 շաբաթ |
Հաջորդող՝ "I Want to Know What Love Is" — Foreigner |
Նախորդող՝ "Karma Chameleon" — Culture Club |
Ամենաշատ վաճառված սինգլ Մեծ Բրիտանիայում 1984 |
Հաջորդող՝ "The Power of Love" — Jennifer Rush |
Seamless Wikipedia browsing. On steroids.