From Wikipedia, the free encyclopedia
Մատնոցուկ[1] (լատին․՝ Digitális ), դիգիտալիս, մատնածաղիկ, պուճպուճա, Ջղախոտազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 36) տեսակ։
Մատնոցուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Digitalis
L., (1753)
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Մատնոցուկ ջղավոր (Digitalis nervosa) | ||||||||||||
|
Կոճղարմատը կարճ է։ Ցողունն ամուր է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, ամբողջաեզր, ջղավոր, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ զանգակաձև, ժանգադեղնավուն, դեղին կամ բաց գորշավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը)։ Պտուղը տուփիկ է։ Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ԽՍՀՄ-ում՝ 6, ՀԽՍՀ-ում՝ 2)։
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։
Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են մատնոցուկի որոշ տեսակների (խոշորածաղիկ մատնոցուկ, ժանգոտ մատնոցուկ, թունավոր մատնոցուկ և այլն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանաոզիդ, դիգիցիլեն և այլն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները։ Մատնոցուկի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ։ Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս։Մատնացուկները բժշկության մեջ կիրառել են 1775 թվականից, այն էլ միայն մեծ դոզաներով՝ փսխում առաջացնլու նպատակով։ Միայն 18-րդ դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնացուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային, քան միզամուղ։ Բուժման նպատակով հավաքում են միայն 2–ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, կամ վառարանում՝ 40—60 °C պայմաններում։ Չոր հումքը կազմվում է նախահումքի 20–22 %–ը։ Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ․ պահում են մետաղե կամ ապակե ամաններում` չոր տեղում։ Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը՝ հուլիսի երկրորդ կեսերից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը՝ լրիվ ծաղկելուց հետո։ Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը։ Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ դանդաղում ռիթմը։ Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը։ Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը վերականգնվել նախասիրտ–փորոքային հաղորդականությունը[2]։
Ըստ GRIN տվյալների հայտնի է 12 տեսակ[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.