From Wikipedia, the free encyclopedia
Քրոմիում (IPA ['krəumɪəm], անգլ.՝ chromium — քրոմ), բաց ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ, որը ստեղծել և զարգացնում են Google ընկերության The Chromium Authors խորհուրդը և մի քանի այլ ընկերություններ (Opera Software, Յանդեքս, NVIDIA և այլն)։
Ստեղծողների հավաստմամբ՝ Chromium-ը ստեղծվել է համացանցին ավելի արագ, անվտանգ և հուսալի միանալու համար[2]։
Վեբ դիտարկչի մշակման աշխատանքներն սկսվել են 2008 թվականի հուլիսի 25-ին[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Google ընկերության պաշտոնական բլոգում Սանդեր Պաչաին (Sundar Pichai) և Լինուս Ապսոնը (Linus Upson) ներկայացրին Google Chrome դիտարկիչը[2]։ Հաջորդ օրը կայացավ դիտարկիչի բետա տարբերակի թողարկումը Google-ի կողմից, ինչպես նաև հրապարակվեց դիտարկիչի կոդերի մեծ մասը[4]։ Նախագիծն ստացավ Chromium (քրոմիում) անվանումը։ Google-ի աշխատակիցները բաց և ազատ Chromium նախագծի ստեղծումը բացատրում էին համացանցի և վեբ տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգնություն Mozilla և WebKit նախագծերին։ Chromium-ը հարմար հարթակ է սեփական նախագծերի ստեղծման և փորձարկման համար[4]։
Արագ դիտարկիչ ունենալու նպատակով ստեղծողները որոշեցին օգտագործել ազատ բաղադրիչներ։ Դիտարկչի ցուցադրման շարժիչ ընտրվեց ազատ WebKit-ը։ Այն ապահովեց վերծանման անհրաժեշտ արագությունը՝ ունենալով շատ այլ առավելություններ[5][6]։
Մի փոքր բարդ ստացվեց JavaScript-ի աշխատելու շարժիչը։ 2008 թվականի դրությամբ եղած բոլոր շարժիչները կա՛մ չէին ապահովում անհրաժեշտ արդյունքը, կա՛մ թողարկված էին ոչ ազատ արտոնագրով։ Այդ պատճառով Google-ի ինժեներները զրոյից գրեցին արագ, բարձր կատարողականությամբ[7][8][9][10] V8 շարժիչը, որը Chromium-ին թույլ տվեց դառնալ թողարկման պահին JavaScript-ի հետ ամենաարագ աշխատող վեբ դիտարկիչներից մեկը։
2010 թվականի դեկտեմբերի 7-ին Google-ը հայտարարեց V8-ի զարգացման նոր փուլի մասին։ Նոր Crankshaft տեխնոլոգիան թույլ տվեց կատարողականությունը զգալիորեն բարձրացնել՝ առաջ անցնելով առկա բոլոր շարժիչներից[11][12]։
2013 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Chromium և Google Chrome դիտարկիչները, ինչպես նաև Chrome OS օպերացիոն համակարգն անցնում են նոր Blink շարժիչին։ Այդպիսի որոշման առաջնային նպատակը շարժիչի ներքին կառուցվածքի վրա աշխատելը և ընթացիկ կոդի կրճատումն էր[13]։
Համաձայն հայտարարության, Chromium-ի ստեղծնողները նպատակ են ունեցել ստեղծել ամենաանվտանգ դիտարկիչը և մեծ ուշադրություն են դարձրել դիտարկչի անվտանգության համակարգին։ Ներդրվեց միջավայրի հատուկ առանձնացման համակարգ, որն ունի ավազների հետ երեխաների խաղի մոդելը։ Linux-ի օպերացիոն համակարգերի մեծամասնությունում այն միացված վիճակում է։ Google Linux համակարգի պաշտոնական աջակցումից հետո Chromium-ը հավելյալ անվտանգության միջոցներ տրամադրեց օգտատերերին[14]։
Գաղտնի տեղեկատվության փոխանակման համար Chromium―ի օգտատերերին հնարավորություն տրվեց օգտագործել տվյալների փոխանցման անվտանգ ուղի (HTTPS), որտեղ տվյալները գաղտնագրվում են SSL-ի (Secure Sockets Layer) կամ TSL (Transport Layer Security) սերտիֆիկատների միջոցով։ Լրացուցիչ անվտանգության համար կարելի է օգտագործել փորձնական HSTS պրոտոկոլը[15][16]։
Անվտանգության կարգավորումների մի մասը կարող է կատարել օգտագործողը։ Chromium-ում ստեղծված է Անվտանգ դիտարկում բաղադրիչը, որն ապահովագրում է հարձակումներից[17][18][19]։
Ծրագիրը բացելու առաջին 5 րոպեում բեռնվում է վտանգավոր կայքերի բազան, որը թարմացվում է յուրաքանչյուր 30 րեպեն մեկ։ Բացի այդ, ոչ մի անձնական տեղեկատվություն օգտատիրոջից Google ընկերությանը չի փոխանցվում։
Բացի այդ, Google ընկերությունը օգտատերերին խրախուսում է գտնել դիտարկչի անվտանգության խոցելի կողմեր և այդ մասին հայտնել մշակողներին՝ փոխարենը ստանալով դրամական պարգև[21]։
Chromium-ի կայունության բարձրացման համար ընտրվել է բազմապրոցես կառուցվածք։ Դիտարկիչը, շարժիչը, հավելվածները, մոդուլներն աշխատում են առանձին պրոցեսներով։ Այս պարագայում, աշխատանքի խափանման դեպքում, օրինակ հավելվածը կարող է շարունակել աշխատել սովորական ռեժիմով՝ առաջարկելով վերսկսել հավելվածը[22]։ Բազմապրոցես կառուցվածքը հուսալիությունից բացի ունի այլ առավելություններ ևս[23][24]․
about:memory
։Սակայն այս կառուցվածքն ունի ընդհանուր հիշողության ավելի մեծ պահանջարկ, որը երբեմն խնդիրներ է ստեղծում[24]։
Chromium-ն օգտագործում է վեբ էջերի ցուցադրման Blink շարժիչը, ինչի շնորհիվ դիտարկիչն աջակցում է HTML 4.01, xHTML 1.0, XML 1.0, SVG[25]), SVG ֆոնտեր, SVG SMIL անիմացիա, SVG ֆիլտրեր, MathML, ECMAScript, DOM՝ ընդհանուր առկա ստանդարտների մոտ 95%-ը[26][27]։
Chromium-ի մշակողներն ակտիվ աշխատում են HTML5-ի ամբողջական բաղադրիչների, canvas-ի, <video>, <audio>, վեբ ծրագրերի, գեոլոկացիայի, WebGL, Web SQL Database և այլ ակտիվ ստանդարտների աջակցման վրա[28]։ Chromium-ը նաև ամբողջությամբ համատեղելի է CSS3 Selectors Test-ի և Acid3-ի հետ[28]։
Դիտարկիչն աջակցում է JPEG (Libjpeg-ի միջոցով), PNG (Libpng-ի միջոցով), GIF, XBM գրաֆիկական պատկերներին[29]։
Որպես այլընտրանքային գրաֆիկական պատկեր, Chromium-ն աջակցում է Google ընկերության WebP ֆորմատին, որն ի տարբերություն JPEG-ի բարձր որակ է ապահովում համեմատաբար ցածր չափեր ունենալով[30][31][32]։
Աուդիո և վիդեոֆորմատների աջակցումը սահմանափակված է բացառապես ազատ ֆորմատներով՝ Ogv, Ogg և WebM, իսկ AAC և MP3 չի աջակցում[33]։
2008 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարեց Google Chrome-ում հավելվածների աջակցման աշխատանքներ սկսելու մասին[34][35]։ Աշխատաքների փորձարկման հարթակը դարձավ Chromium-ը։ Chromium 2-ի առաջին տարբերակում հնարավոր եղավ օգտագործել հավելվածներ[36][37][38]։
Հավելվածը ոչ մեծ ծրագիր է, որը գործարկվում է դիտարկչում և ավելացնում է լրացուցիչ ֆունկցիոնալություն։ Վեբ հավելվածների ստեղծման համար կարելի է օգտագործել բոլոր այն տեխնոլոգիաները, ինչ որ վեբ կայքերի դեպքում, այսինքն նշագծման համար՝ HTML, ոճավորման համար՝ CSS և ծրագրավորման համար՝ JavaScript։ Հաշվի առնելով, որ Chromium-ի նոր տարբերակներն աջակցում են HTML5 և CSS3, ապա մշակողները կարող են օգտագործել վեբ տեխնոլոգիաների նորագույն բացահայտումներ, ինչպիսիք են canvas-ը և CSS անիմացիան[39]։
2009 թվականի ամռանը Chromium 3-ը սկսեց աջակցել թեմաներ[40]։ Թեմաները թույլ են տալիս օգտագործողի հայեցողությամբ փոխել դիտարկչի արտաքին տեսքը։ Linux տարբերակում անհատականացման հնարավորությունն ավելի լայն է, քանի որ օգտատերը կարող է օգտագործել իրեն «հարազատ» GTK+/GNOME արտաքին տեսքի հնարավորությունները[41]։ Հարմարավետության համար ստեղծվել է հատուկ սրահ[42], որը պարունակում է Google-ի և հեղինակների ստեղծած թեմաները[43]։
2010 թվականի մայիսի 19-ին Chromium-ի պաշտոնական բլոգում ներկայացվեց Chrome Web Store-ը, որտեղ հնարավորություն է տրված հրապարակել ծրագրերը[44]։ Ծրագիրն ինտերակտիվ վեբ կայք է, որը շատ նման է հավելվածին, սակայն առանցքային տարբերությունն այն է, որ ծրագիրը հնարավոր է վաճառել։ Այս տարբերակով Google-ը հուսով է գրավել մեծ խաղացողներին՝ շահույթ ստանալ իրենց արտադրանքից[45]։ Ներկայացված ծրագրերից էին գրաֆիկական խմբագրիչը և որոշ խաղեր[46][47][48][49]։
Դիտարկչի հարմարավետ օգտագործման համար այն հարմարեցվել է սենսորային կառավարմանը և այն ունի հատուկ ծրագիր-հարթակ, որը ներկայացնում է մատներով կառավարման սկզբունքը[50]։
Ծրագրերն ունեն բոլոր այն հնարավորությունունները, ինչ որ հավելվածները, սակայն կա հավելյալ առավելությունը, օրինակ դիտարկչից դուրս եղած ծրագրի գործարկումը[51]։
Google հաշվի միջոցով հնարավոր է համաժամանակեցնել վեբ ծրագրերը, հավելվածները, ֆորմաների ավտոմատ լրացումները (բացառությամբ՝ բանկային քարտի գաղտնաբառերի), հավելվածները, պահպանված կայքերը, դիտարկչի կարգավորումները և թեմաները[52]։ Chromium-ի 9-րդ տարբերակից սկսած կարելի է համաժամանակեցնել նաև գաղտնաբառերը, որոնք փոխանցվում են գաղտնագրված ձևով[53]։
Դիտարկիչը փորձագետները մեծ մասամբ դրական ընդունեցին՝ նշելով մրցակիցների համեմատ աշխատանքի ավելի մեծ արագությունը[54][55]։
Սակայն Linux-ի և Mac OS X տարբերակների թողարկումից հետո եղան քննադատություններ անկայուն աշխատանքի, նվազ ֆունկցիոնալության և որոշ անհարմարավետությունների հետ կապված[56][57][58]։
Ավելի ուշ Chromium-ը դարձավ սկանդալի օբյեկտ, երբ ռուս ծրագրավորող Ալեքսեյ Ուժվան ապացուցեց, որ հակառակ Google-ի հայտարարություններին, դիտարկիչը չարտոնագրված հարցումներ է ուղարկում Google-ի սերվեր[59][60]։ Մշակողները ընդունեցին խոտանը՝ համարելով այն սխալ և հեռացրին ավելորդ տարրերը[61]։
Հաճախ շփոթություն է առաջանում Chromium և Google Chrome դիտարկիչների միջև[62]։ Դիտարկիչներն ունեն մի շարք էական տարբերություններ։ Chromium-ը բաց կոդով ազատ դիտարկչ է, իսկ Google Chrome-ը թողարկված է անհատական արտոնագրով[63] և ոչ ազատ բաղադրիչներով։
Ավելի մանրամասը կարելի է ծանոթանալ աղյուսակում[64]․
Google Chrome | Քրոմիում | |
---|---|---|
Պատկերանիշ | Բազմագույն, գերակշռում է վառ երանգը | Կապույտի երանգներով |
Սխալների հաշվետվություն | Ուղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքում | Չի ուղարկում[65] |
Վիճակագրություն | Ուղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքում | Չի ուղարկում[65] |
RLZ-իդենտիֆիկատոր | Պարբերաբար ուղարկում է[17] | Չի ուղարկում[65] |
Վիդեո և աուդիո | Աջակցում է WebM, Theora, MP3, AAC, Vorbis ֆորմատներին | Աջակցում է միայն ազատ ֆորմատներին՝ WebM, Theora, Vorbis |
Adobe Flash | Բացակայում է | Բացակայում է |
Google թարմացում | Հետևում է դիտարկչի թարմացնումներին, բեռնում և թարմացնում է ըստ անհրաժեշտության | Բացակայում է։ Որոշ օպերացիոն համակարգերում թարմանում է հատուկ տեխնոլոգիաների միջոցով (Linux Mint, Ubuntu, Debian, openSUSE, ChromeOS և այլն) |
Որակ և կայունություն | Թարմացման մի քանի ուղի։ Stable ուղին մշտապես փորձարկվում է։ | Համապատասխանում է Chrome-ին |
Քրոմիումի ազատ կոդի բազան հնարավորություն տվեց մի շարք վեբ ծրագրերի ստեղծման։ Այդպիսի ծրագրերից է Opera դիտարկիչը, որը 15-րդ տարբերակից սկսեց օգտագործել Blink շարժիչը (նախկինում օգտագործում էր անհատական Presto շարժիչը)[66]։
Քրոմիումի հիմքի վրա շատ ինտերնետային ընկերություններ թողարկեցին իրենց դիտարկիչները՝ ներդնելով անհատական ծառայությունները, օրինակ Google ընկերության Google Chrome, Յանդեքս ընկերության Յանդեքս[67][68][69][70] և 360 Extreme Explorer դիտարկիչները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.