Chance the Rapper
From Wikipedia, the free encyclopedia
Չենսելոր Բենեթ (անգլ.՝ Chancelor Bennett, ապրիլի 16, 1993, Չիկագո), ավելի հայտնի է որպես Chance the Rapper (արտասանվում է «Չենս դը ռեպր»), ամերիկացի ռեփեր։ Հայտնի է դարձել իր «Acid Rap» միքսթեյպով, որը թողարկվել է 2013 թվականին[2]։ Իր մասնակցությունն է ունեցել այնպիսի կատարողների երգերում, որոնցից են Ջասթին Բիբերի «Confident»[3], Մադոննայի «Iconic»[4], Էքշն Բրոնսոնի «Baby Blue»[5], Snakehips-ի «All My Friends»[6] և այլն։ 2016 թվականի մայիսին թողարկել է «Coloring Book» միքսթեյպը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին[7][8]։
Chance the Rapper | |
---|---|
![]() Ռեփերը 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chance the Rapper |
Ի ծնե անուն | Չենսելոր Բենեթ |
Նաև հայտնի է որպես | Chano և Chance The Rapper |
Ծնվել է | ապրիլի 16, 1993 (31 տարեկան) Չիկագո, Իլինոյս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2009-ներկա |
Կրթություն | Jones College Prep High School? |
Ամուսին | անհայտ |
Պարգևներ | |
Կայք | chanceraps.com |
Chance the Rapper Վիքիպահեստում |
Անձնական կյանք
Chance the Rapper-ը ունի ընկերուհի՝ Քրիստենը, ում հետ հանդիպում է 2013 թվականից[9]։ Նրանց դուստրը ծնվել է 2015 թվականի սեպտեմբերին[10]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.