From Wikipedia, the free encyclopedia
Beko, թուրքական Koç Holding կորպորացիայի կենցաղային տեխնիկայի ապրանքանիշերից մեկն է (ինչպես և Arçelik-ը, Grundig-ը և այլ)։
Ապրանքի տեսակ | բրենդ |
---|---|
Տնտեսության ճյուղ | կենցաղային էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա |
Օգտագոտծման սկիզբ | 1955 |
Սեփականատեր | Arçelik? |
Երկիր | Թուրքիա |
Ծագման երկիր | Թուրքիա |
Կայք | beko.com(անգլ.) |
Տվյալ ապրանքանիշով արտադրվող արտադրանքի հիմնական տեսակները ՝ խոշոր խոհանոցային տեխնիկա (սառնարաններ, խոհանոցային վառարաններ, սպասք լվացող մեքենաներ), լվացքի և չորացման մեքենաներ, օդորակիչներ։ Արտադրանքը տարածվում է աշխարհի ավելի քան 133 երկրներում։
Beko Հայաստանյան միակ և պաշտոնական ներկայացուցիչն է «ԷԴ-ՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և շուրջ 18 տարի ներկայացնում է հանրահայտ Beko ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել կայուն դիրք հայաստանյան շուկայում[1]։
Որոշ երկրներում արտադրությունը տեղայնացված է, մասնավորապես Ռուսաստանում, որտեղ մակնիշը հայտնվել է 1997 թվականին, 2006 թվականի հոկտեմբերին գործարկվել է Կիրժաչում սեփական գործարանը։
Այս ապրանքանշանի գովազդի առանձնահատկություններից մեկը մասնագիտացումն է բասկետբոլի և ֆուտբոլի միջոցառումների ոլորտում։ Ապրանքանիշն այնպիսի երկրների բասկետբոլի առաջնությունների հովանավորն է, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Լիտվան, 2014 թվականին Koç կորպորացիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բասկետբոլի աշխարհի առաջնությանը[2]։ Նաև հովանավորում է իսպանական Բարսելոնա ֆուտբոլային թիմին[3], թուրքական Բեշիկթաշին[4], թուրքմենական Եդիգենին, ինչպես նաև 2008-ից Անգլիայի Պրեմյեր լիգայի[5] խոշորագույն գովազդատուն և ֆուտբոլի Անգլիայի գավաթի պաշտոնական հովանավորն է[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.