«9», ֆանտաստիկ ժանրի կարճամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Շեյն Էքերն է։ Ֆիլմի ժանրը քննադատների կողմից բնորոշվել է որպես սթիթ[1], որն առաջին անգամ ցուցադրվել է 2005 թվականին։ Մուլտֆիլմը հիմք է ծառայել «9» լիամետրաժ ֆիլմի համար, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի օգոստոսի 19-ին։
9 անգլ.՝ 9 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հետապոկալիպսիսյան ֆիլմ, դրամա, թրիլեր և ֆենթեզի ֆիլմ |
Թվական | ապրիլի 21, 2005 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Շեյն Էքեր |
Պրոդյուսեր | Շեյն Էքեր |
Սցենարի հեղինակ | Շեյն Էքեր |
Կինոընկերություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Տևողություն | 11 ± 1 րոպե |
Սյուժե
Զուգահեռ իրականության կողմից ավերված հետապոկալիպտիկ աշխարհում լաթե «կենդանի» տիկնիկների վերջին ներկայացուցիչները ողջ մնալու համար պայքարում են մեխանիկական գիտակից կենդանիների դեմ, որոնք հարձակվում են տիկնիկների վրա և գողանում նրանց «հոգիները» գաղտնի գտածոյի օգնությամբ։ «9» անունով գլխավոր հերոսն ազատում է զոհված ցեղակիցների «հոգիները»` սպանելով կենդանիներից մեկին և տիրելով նրա գտածոյին։ Տիկնիկներն իրար հետ շփվում են ժեստերով, քանի որ չեն կարողանում խոսել։
Նկարահանող խումբ
- Ռեժիսոր, սցենարի հեղինակ, անիմատոր` Շեյն Էքեր
- Երաժշտությունը` Earganic
- Երաժշտական ձևավորումը` Դեյվիդ Սթեինուդել
Մրցանակներ և առաջադրումներ
Մրցանակներ
- Student Academy Awards(անգլ.) — Ոսկե մրցանակ լավագույն անիմացիայի համար։
- SIGGRAPH — Լավագույն ցուցադրություն։
- Animex(անգլ.) — Առաջին մրցանակ` կերպարների 3D անիմացիայի համար։
- Academy of Television Arts & Sciences(անգլ.) — Առաջին մրցանակ «Ոչ ավանդատական անիմացիա» անվանակարգում։
- Florida Film Festival, Newport Beach Film Festival — Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ։
Առաջադրում
- 2006 — Օսկար մրցանակի առաջադրում` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։
Հետաքրքիր փաստեր
- Հեղինակի խոստովանությամբ` ֆիլմի դիզայնն արվել է Յան Շվանկմաերի, Կուեյ եղբայրների աշխատանքների և Լաունշտեյն եղբայրների ստեղծագործության ազդեցությամբ[2]։
- Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է չորս տարի և վեց ամիս։ Էքերը ֆիլմի ստեղծման վրա աշխատել է իր տնային համակարգչով, աշխատանքից ազատ ժամերին[3]։
- Ֆիլմն ստեղծելու ընթացքում Շեյնն օգտագործել է Maya 1.5-5.5 ծրագիրը պատկերների ստեղծելու, Adobe Photoshop-ը` տեքստուրա պատրաստելու, Adobe After Effects-ը` կոմպոզիցիայի և Adobe Premiere Pro ծրագիրը` մոնտաժի համար։
- Դրվագներից մեկում մուլտֆիլմի հերոսները հանում են սեղանի լուսամփոփի լամպը, որը հիշեցնում է Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից օգտագործված Լյուքսո կրտսերի ջահը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.