From Wikipedia, the free encyclopedia
2Б18 կամ «Нона-М», ռուսական քարշակվող ականանետ։
2Б18 | |
---|---|
Տեսակ | քարշակվող գործիք |
Երկիր | Ռուսաստան |
Ստեղծող | TsNIITochMash |
Մշակվել է «Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» կողմից։ Սերիական արտադրության դրված չէ։ Զինված ուժերում չի օգտագործվում։
Քարշակվող հրետանային 2Б16 «Нона-К» ստեղծմանը զուգընթաց առաջադրվել էր ստեղծել զենքի կոմբինացված տարբերակը։ Մշակման ընթացքում արտադրվել են մի քանի փորձանմուշ։ Զինամթերքի ապահովման և օգտագործման բարդության պատճառով քարշակվող զենքի այս տարբերակը մերժվել է։ Արդյունքում սպառազինության մեջ է մտել 2А51 քարշակվող ականանտը 2Б16-ի կամ «Нона-К» ամբողջությամբ ունիֆիկացված տարբերակը։ Մշակումների ընթացքում ստեղծված նմուշները հետագայում օգտագործվել են որպես բալիստիկ զինամթերքների վերամշակման սարքավորումներ[1]։
1990-ականների վերջերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել քարշակավոր ականանետի ստեղծման նկատմամբ։ Գլխավոր հրթիռահրետանային վարչությունը ՏՏԱ ավտոշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտին հանձնարարական է տվել մշակել «Нона-М» համարանիշով քարշակային ականանետ, սակայն որոշ ժամանակ անց այդ աշխատանքները ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել են։ Հետագայում «Нона-М»-ի բոլոր մշակումները օգտագործվել են 2Б23 կամ «Нона-М1»-քարշակային ականանետի պատրաստման ժամանակ[1]։
Ականանետը տեղաշարժվում է անվային ընթացքով։ Որպես քարշակ՝ օգտագործում են ГАЗ-66 և УАЗ-469 ավտոմեքենաները[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.