1915 (ֆիլմ)

ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia

1915 (ֆիլմ)

«1915», հոգեբանական թրիլլեր, դրամա, որի ռեժիսորն ու սցենարիտը Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հովհաննիսյանը, Մուհիբյանը և Թերի Լեոնարդը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Քինսկին։ Ֆիլմը վերաբերվում է հայոց ցեղասպանությանը, որը հերքված և ընդունված չէ Թուրքիայի կողմից[3][4]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1915 (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Փակել

Սյուժե

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները շրջափակում են թատրոնը և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավական վտանգավոր է[5], և անցյալի հոգիներն ամենուր են։

Դերերում

  • Սիմոն Աբգարյան - Սիմոն
  • Անժելա Սարաֆյան - Անժելա
  • Սամուել Փեյջ - Ջեյմս
  • Նիկոլայ Քինսկի - Թոնի
  • Ջիմ Փիդոք - Ջեֆրի
  • Սանի Սուլջիչ - Գաբրիել
  • Դեբրա Քրիստոֆերսոն - Լիլիան

Ստեղծում

«1915»-ը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմն է։ Հովհաննիսյանը Family of Shadows-ի հեղինակն է[6], նա նաև գրել է Los Angeles Times, The New York Times և այլ ամսագրերի համար։ Մուհիբյանը գրող և կատակերգու է, ում աշխատանքները հայտնվել են Slate, The Weekly Standard և բազմաթիվ այլ տեղերում։ Նա նաև աշխատել է Սթենֆորդի համալսարանի Հովերի ինստիտուտում։

Հովհաննիսյանը և Մուհիբյանը համագործացում են կինոարտադրության ոլորտում ավելի քան տասը տարի։

Ֆիլմն արտադրվել է Bloodvine Media, Strongman և mTuckman Media կինոընկերությունների կողմից[7]։ Ֆիլմը տեղայնացրել են iNexxus Digital Marketing Agency և PRodogy Public Relations ընկերությունները[8]։

Թողարկում

Եվրոպական պրեմիերան կայացել է Մաքսիմ Գորկու անվան Թատրոնում (Բեռլին, Գերմանիա) 2015 թվականի ապրիլի 5-ին։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 17-ին, իսկ Հայաստանում՝ ապրիլի 25-ին՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը։

Երաժշտություն

Ֆիլմի երաժշտությունը գրել է Գրեմմիի մրցանակակիր, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, ով հայտնի System of a Down ռոք խմբի վոկալիստն է[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.