Ֆրանսիական կատակերգական ֆիլմ, 2011 թիվ From Wikipedia, the free encyclopedia
«1+1», օրիգինալ անվանումը՝ «Անձեռնմխելիները» (ֆր.՝ Intouchables), 2011 թվականի ֆրանսիական տրագիկոմեդիա՝ հիմնված իրական փաստերի վրա[7][8][9][10]։ Գլխավոր դերակատարներն են Ֆրանսուա Կլյուզեն և Օմար Սին։ Վերջինս այս դերասանական աշխատանքի համար արժանացել է «Սեզար» ազգային մրցանակին[8]։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 2-ին[11]։
2012 թվականի սեպտեմբերին Ֆրանսիան ուղարկեց «1+1» ֆիլմը՝ «Օսկարի» համար պայքարելու որպես «լավագույն օտարալեզու ֆիլմ»[12], բայց ֆիլմը չմտավ նույնիսկ կարճ ցուցակի մեջ։ Չնայած դրան՝ ֆիլմն արժանացավ «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։
Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը. նա կոպիտ է, անտակտ։ Բայց հենց նրա բնական լինելն ու անմիջականությունն են գրավում Ֆիլիպին։ Տառապելով սեփական մարմնի անշարժականությունից՝ Ֆիլիպը ինչ-որ նոր բան է ցանկանում։ Դրիսը քաոս է բերում Ֆիլիպի շքեղ և խստաբարո պալատ, իսկ Ֆիլիպի կյանքը լցվում է արկածներով, անկեղծությամբ և բոլոր խնդիրների նկատմամբ թեթևությամբ։ Չնայած բարդ կյանքին՝ Դրիսը լավ մարդ է։ Նա և Ֆիլիպը ընկերանում են։
Մի անգամ Դրիսն իմանում է Էլեոնորի՝ Ֆիլիպի նամակագրության ընկերուհու մասին, ով չգիտի, որ Ֆիլիպը հաշմանդամ է։ Արդյունքում Դրիսը համոզում է Ֆիլիպին զանգել Էլեոնորին։ Վերջինս խնդրում է Ֆիլիպին իր նկարներն ուղարկել։ Դրիսը Ֆիլիպի երկու նկար է գտնում. մեկի վրա երևում է հաշմանդամի սայլակը, մյուսի վրա՝ ոչ։ Դրիսը և Ֆիլիպը սկզբում որոշում են ուղարկել առաջին նկարը, բայց հետո Ֆիլիպը վախենում է և խնդրում խնամակալին փոխել նկարները։
Որոշ ժամանակ անց տնային պայմանների պատճառով Դրիսը ստիպված է լինում հեռանալ Ֆիլիպից, բայց վերջինս արդեն չի կարողանում առանց նրա ապրել։ Նրան դուր չեն գալիս ֆրանսիացի օգնականները, որ օժտված են գեղեցիկ շարժուձևով և անթերի հանձնարարականներով։ Կյանքը նրան դատարկ է թվում, նա նույնիսկ սկսում է մտածել ինքնասպանության մասին, բայց հենց այդ ժամանակ Դրիսը վերադառնում է։ Նա տանում է Ֆլիպին ծովափ, և արիստոկրատի մոտ կրկին վերադառնում է կենսուրախությունը։ Դրիսը Ֆիլիպին բերում է սրճարան, որտեղ տեղեկացնում է, որ չի պատրաստվում նրա հետ ճաշել. Ֆիլիպին կընկերակցի Էլեոնորը։ Սկզբում Ֆիլիպը վախենում է, բայց հետո գալիս է Էլեոնորը, և նա հայացքով շնորհակալություն է հայտնում Դրիսին։
Ֆիլմի վերջում տեղեկացվում է ֆիլմի գլխավոր հերոսների իրական ճակատագրի մասին։ Ֆիլիպը տեղափոխվել է Մարոկո, կրկին ամուսնացել և երկու դուստր ունեցել։ Աբդել Սելուն (Դրիս) իր նոր գործն է հիմնել, նույնպես ամուսնացել և ունի երեք երեխա։ Ցայսօր Դրիսը և Ֆիլիպը մոտ ընկերներ են։
Դերասան | Դեր |
---|---|
Ֆրանսուա Կլյուզե | Ֆիլիպ |
Օմար Սի | Դրիս |
Անն Լե Նի | Իվոնա |
Օդրի Ֆլերո | Մագալի |
Կլոտիլդա Մոլե | Մարսել |
Ալբա Գայա Մելուջի | Էլիզա |
Սիրիլ Մենդի | Ադամա |
Քրիստիան Ամերի | Ալբեր |
Ֆիլմում օգտագործվում են Earth, Wind & Fire խմբի «Boogie Wonderland» և «September» երգերը, ինչպես նաև «The Ghetto» երգը Ջորջ Բենսոնի կատարմամբ[13]։
Մրցանակներ և style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
եր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
Տոկիոյի կինոփառատոն | «Լավագույն դերասան» | Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե | Հաղթանակ | |
Ժյուրիի գրան պրի | Հաղթանակ | |||
«Ոսկե աստղ» | «Տարվա նորեկ» | Օմար Սի | Հաղթանակ | |
«Սեզար» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսոր» | Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Օմար Սի | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Ֆրանսուա Կլյուզե | Առաջադրված | ||
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | Անն Լե Նի | Առաջադրված | ||
«Լավագույն բնօրինակ սցենար» | Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ | Առաջադրված | ||
«Օպերատորի լավագույն աշխատանք» | Մաթյո Վադեպյե | Առաջադրված | ||
«Լավագույն մոնտաժ» | Դորիան Ռիգալ Անսու | Առաջադրված | ||
«Լավագույն ձայն» | Առաջադրված | |||
«Դավիթ դի Դոնատելո» | «Լավագույն եվրոպական ֆիլմ» | Հաղթանակ | ||
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | «Լավագույն եվրոպական ֆիլմ» | Առաջադրված | ||
«Հեռուստադիտողների կարծիքով լավագույն ֆիլմ» | Առաջադրված | |||
«Տղամարդու լավագույն դեր» | Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե | Առաջադրված | ||
«Լավագույն սցենար» | Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | Տարվա լավագույն 5 օտարալեզու ֆիլմերի ցանկի մեջ ներառում | Հաղթանակ | ||
«Արբանյակ» | «Լավագույն միջազգային ֆիլմ» | Հաղթանակ («Պյետա»-ի հետ միասին) | ||
«Տղամարդու լավագույն դեր» | Օմար Սի | Առաջադրված | ||
«Լավագույն բնօրինակ սցենար» | Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ | Առաջադրված | ||
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիա | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված | ||
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված | ||
«Քննադատների ընտրություն» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված | ||
Ոսկե գլոբուս | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված | ||
Վաշինգտոնի քննադատների ասոցիացիա | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված | ||
Սենտ Լուիսի քննադատների միություն | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | ||
BAFTA | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Առաջադրված |
1+1-ը 2011 թվականին դարձել է Ֆրանսիայի ամենահայտնի ֆիլմը[14]։ Մինչ 2012 թվականի մարտի վերջ մոտ 19 միլիոն մարդ Ֆրանսիայում դիտել է այն։ 10 շաբաթ շարունակ Ֆրանսիայի վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ֆիլմը բերել է 166 միլիոն դոլարի շահույթ Ֆրանսիայում և մինչ 2013 թվականի մայիսի 12֊ը 444, 7 միլիոն դոլար՝ ամբողջ աշխարհում[15]։
Ըստ 2012 թվականի մարտի 20֊ի վիճակագրության՝ «1+1»֊ը համարվում է այլալեզու (ոչ անգլերեն) ամենաշահույթաբեր ֆիլմը՝ վաստակելով 281 միլիոն դոլար։ Այն գերազանցել է նախորդ այնպիսի ռեկորդակիր ֆիլմերի, ինչպիսիք են «Ուրվականներից քշվածները» (գերազանցել է 274,9 միլիոն դոլարով), «Հինգերորդ տարրը» (գերազանցել է 263,9 միլիոն դոլարով)[16]։ Համարվում է 2012 թվականի Հյուսիսային Ամերիկայում ամենաշահույթաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմից[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.