'Οχι-ի օր

From Wikipedia, the free encyclopedia

'Οχι-ի օր

'Οχι-ի օր (հուն․՝ Επέτειος του «'Οχι» Հունարեն արտասանություն՝ [epˈetios tu ˈoçi] Epeteios tou "'Ohi", «Ոչ»-ի տարելից), պետական տոն Հունաստանում, Կիպրոսում և աշխարհի հունական համայնքներում։ Նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին՝ հիշատակելու Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասի Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինին վերջնագրի մերժումը (1940 թվականի հոկտեմբերի 28)։ Հունարեն «όχι» ['o̞.çi] բառը նշանակում է «ոչ», արտասանվում է շեշտադրումը «օ» տառի վրա՝ «օհի»։

Արագ փաստեր 'Οχι-ի օր, Տեսակ ...
'Οχι-ի օր
Thumb
Տեսակմիջոցառում և պետական տոն
ԱմսաթիվՀոկտեմբերի 28
Տոնվում է Հունաստան
սկսածհոկտեմբերի 28, 1940
Փակել

Վերջնագիր

Thumb

Վերջնագիրը Մետաքսասին ներկայացրել է Հունաստանում Իտալիայի դեսպան Էմանուել Գրացցին 1940 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 03:00 հետո, ով նոր էր վերադարձել Աթենքում Իտալիայի դեսպանատան կազմակերպած միջոցառումից և պահանջել է Հունաստանից թույլ տալ Առանցքի ուժերին մտնել հունական տարածք և գրավել որոշակի չհստակեցված «ռազմավարական տարածք» կամ դիմակայել պատերազմին, որին անմիջապես հաջորդել է լակոնիկ պատասխանը՝ όχι (Ոչ)։ Ինչևէ, նրա իրական պատասխանը եղել է, “Alors, c’est la guerre!” (Այդ դեպքում պատերազմ)[1][2]։

Ի պատասխան Մետաքսասի հրաժարական պատասխանի՝ իտալական զորքերը տեղակայվել են Ալբանիայում, այնուհետև իտալական պրոտեկտորատը հարձակվել է հունական սահմանի վրա ժամը 05:30, և Հունաստանը ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ (Հույն-իտալական պատերազմ, Հունաստանի ճակատամարտ)։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան անկախ քաղաքական պատկանելությունից հույն բնակչությունը դուրս է եկել փողոց՝ աղաղակելով «Ոչ»։ 1942 թվականից այս օրը նշվում է որպես «Ոչ-ի օր». նախ նշվել է հիմնականում դիմադրության անդամների շրջանում, պատերազմից հետո՝ բոլոր հույների մոտ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.