From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիշկու Ֆերնանդես դա Կոնսեյսան (պորտ.՝ Francisco Fernandes da Conceição, դեկտեմբերի 14, 2002, Կոիմբրիա, Պորտուգալիա), հայտնի է նաև որպես Չիկո Կոնսեյսան (պորտ.՝ Chico Conceição), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պորտո» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող։
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 2002 (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոիմբրիա, Պորտուգալիա | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կոնսեյսանը Պորտուգալիայի երիտասարդների նախկին ֆուտբոլիստ է, որը ներկայացնում է իր երկիրը պատանեկան տարբեր մակարդակներում՝ լինելով մինչև 21 տարեկանների թիմի անդամ, որոնք 2021 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։ Իր առաջնելույթը միջազգային մեծահասակների կազմում կատարել է 2024 թվականին։
Կոնսեյսանը ծնունդով Կոիմբրայից է։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լիսաբոնի Սպորտինգի երիտասարդական ակուբում, ութ տարեկան հասակում։ Սպորտինգի ակադեմիայում վեց տարի անցկացնելուց հետո նա 2017 թվականին տեղափոխվել է «Պադրոենսե»։ Մեկ տարի անց նա դարձել է Պորտոյի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]։ 2020 թվականի օգոստոսին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Պորտոյի» հետ[2][3]։ 2021 թվականի փետրվարի 13-ին նա իր նորամուտը նշել է «Պորտոյի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի «Բոավիստայի» դեմ խաղում[4][5]։ Չորս օր անց՝ 2021 թվականի փետրվարի 18-ին, նա նշել է իր նորամուտը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինման դուրս գալով Յուվենտուսի դեմ 16-րդ տուրի խաղում[6] և դարձել Ռուբեն Նևիշից հետո «Պորտոյի» երկրորդ խաղացողը Չեմպիոնների լիգայում[7] ։
2022 թվականի հուլիսի 21-ին նա տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր[8]։
Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16, 17, 18 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[9]։
2024 թվականի մարտի 26-ին նա իր նորամուտը նշել է Պորտուգալիայի հիմնական ազգային հավաքականի կազմում Սլովենիայի հավաքականի դեմ խաղում։
2024 թվականի հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում նա 92-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հաղթանակ տանելով Չեխիայի հավաքականի նկատմամբ։
Ֆրանսիշկուն հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ Սերժիո Կոնսեյսանի որդին է[10][11]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ[Ն 1] | Լիգայի գավաթ[Ն 2] | Մայրցամաքային | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
«Պորտո Բ» | 2020–21 | Պորտուգալիայի Լիգա 2 | 20 | 4 | — | — | — | 20 | 4 | |||
«Պորտո» | 2020–21 | Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն | 14 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2[Ն 3] | 0 | 17 | 0 |
2021–22 | Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն | 25 | 2 | 4 | 1 | 1 | 0 | 3[Ն 4] | 0 | 33 | 3 | |
Ընդհանուր | 39 | 2 | 5 | 1 | 1 | 0 | 5 | 0 | 50 | 3 | ||
«Յոնգ Այաքս» | 2022–23 | Առաջին դիվիզիա | 7 | 5 | — | — | — | 7 | 5 | |||
«Այաքս» | 2022–23 | Էրեդիվիզի | 19 | 0 | 5 | 0 | — | 4[Ն 5] | 1 | 28 | 1 | |
«Պորտո» (վարձակալություն) | 2023–24 | Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն | 27 | 5 | 6 | 1 | 2 | 1 | 8[Ն 3] | 1 | 43 | 8 |
«Պորտո» | 2024–25 | Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր կարիերա | 112 | 16 | 16 | 2 | 3 | 1 | 17 | 2 | 148 | 21 |
Հավաքական | Տարի | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|
Պորտուգալիա | 2024 | 3 | 1 |
Ընդհանուր | 3 | 1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.