Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերություն (ֆր.՝ Société nationale des chemins de fer français), Ֆրանսիայում երկաթուղային ծառայություններ մատուցող պետական ընկերություն։ Հիմնադրվել է 1938 թվականին և կարգավորում է երկրի երկաթուղային երթևեկությունը Մոնակոյի հետ՝ ներառյալ արագընթաց գնացքները (ֆր.՝ Train à Grande Vitesse):
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերություն | |
---|---|
Տեսակ | երկաթուղային ընկերություն, national railway? և կազմակերպություն |
Հիմնադրված է | հունվարի 1, 1938 |
Հիմնադիր | Ֆրանսիական պետություն |
Վայր | Սեն Դենի, Ֆրանսիա[1][2] |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Jean-Pierre Farandou? |
Արդյունաբերություն | Երկաթուղի[3] և Q112165839?[4] |
Դուստր ընկերություններ | SNCF Voyageurs?, SNCF Réseau?, Rail Logistics Europe?, Geodis? և Keolis? |
Նախկին | AL?, Chemins de fer de l'État?, Chemins de fer de l'Est?, Chemins de fer du Nord?, Compagnie des chemins de fer de Paris à Lyon et à la Méditerranée? և Chemin de fer de Paris à Orléans et du Midi? |
Սեփականատեր | Ֆրանսիական պետություն[5] |
Կայք | groupe-sncf.com(ֆր.)(անգլ.) |
Մասնակից է | Railteam?[6], Երկաթուղիների միջազգային միություն[7] և Երկաթուղային տրանսպորտի միջազգային կոմիտե[8] |
SNCF Վիքիպահեստում |
Գործառույթներն են՝ երկաթուղային ծառայությունների շահագործման կազմակերպումը (իր դուստր ընկերությունների՝ SNCF Voyageurs և Rail Logistics Europe միջոցով), ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքների սպասարկումը (SNCF Réseau միջոցով): Երկաթուղային ցանցը բաղկացած է մոտ 35,000 կմ (22,000 մղոն) երթուղուց, որից 2,600 կմ (1,600 մղոն) արագընթաց գծեր են, իսկ 14,500 կմ (9,000 մղոն)՝ էլեկտրականացված: Օրական մոտ 14000 գնացք է շահագործվում։
2010 թվականին ազգային երկաթուղային ընկերությունը զբաղեցրել է 22-րդ տեղը Ֆրանսիայում և 214-րդ տեղը Fortune Global 500 ցուցակում[9]: SNCF Group-ը 2020 թվականին ունեցել է 30 միլիարդ եվրո վաճառք 120 երկրներում[10]։ SNCF Group-ում աշխատում են ավելի քան 275000 աշխատակիցներ Ֆրանսիայից և ամբողջ աշխարհից[11]: 2013 թվականի հուլիսից SNCF Group-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզի արվարձանում՝ Սեն-Դենիի Էտուալ հրապարակ 2 հասցեում: 2019 թվականից SNCF Group-ի նախագահը Ժան-Պիեռ Ֆարանդուն է։
Ազգային երկաթուղային ընկերությունը շահագործում է Ֆրանսիայի գրեթե բոլոր երկաթուղային փոխադրումները՝ ներառյալ արագընթաց գնացքը (ֆր.՝ Train à Grande Vitesse): 1970-ականներին Ազգային երկաթուղային ընկերությունը սկսել է արագընթաց գնացքների գործարկման ծրագիրը՝ նպատակ ունենալով ստեղծել աշխարհի ամենաարագ երկաթուղային ցանցը: Ծրագիրը հնարավոր է դարձել 1981 թվականին՝ «Հարավարևելյան Արագընթաց Գիծ» (ֆր.՝ Grand Vitesse' s South Line) նախագծի շինարարության ավարտից հետո, որը ստեղծել է առաջին երկաթուղային հաղորդակցությունը Փարիզից Լիոն:
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ, որոնցից վերջինը 2007 թվականի ապրիլի 3-ին էր, երբ արագընթաց գնացքի նոր տարբերակը՝ V150-ը, կարողացել է ավելի մեծ հեռավորություն անցնել՝ ավելի հզոր շարժիչով՝ 18,600 Վտ (24,900 ձիաուժ):
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունն ունի անվտանգության ակնառու ցուցանիշներ: Գրեթե 30 տարվա շահագործման ընթացքում տեղի է ունեցել միայն մեկ մահացու պատահար՝ նախնական շահագործման փորձարկման ժամանակ, այլ ոչ թե սովորական շահագործման ընթացքում[12][13]:
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության մասնագետները ծառայություններ են մատուցում լոգիստիկայի, նախագծման, շինարարության, շահագործման ոլորտներում:
Աշխատակիցները 120 երկրներից են, որոնք առաջարկում են արտասահմանյան և միջսահմանային խորհրդատվությունների լայն շրջանակ:
Նախագծերը ներառում են․
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը ստեղծվել է 1938 թվականին Ֆրանսիայի հիմնական երկաթուղային ընկերությունների ազգայնացումից հետո: Նախկինում գործել են հետևյալ առանձին երկաթուղիները․
Սկզբում պետությունը տիրապետել է Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության բաժնետոմսերի 51%-ը և տրամադրել է պետական սուբսիդիաներ։ Այժմ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը ամբողջությամբ պատկանում է պետությանը։
1940 թվականի զինադադարից մինչև 1944 թվականի օգոստոսը ֆրանսիական երկաթուղիներն ծառայել են գերմանական զինված ուժերի տեղափոխման համար: Գերմանական զորքերը պատասխանատու էին ֆրանսիական գրեթե 350 ավերված երկաթուղային կամուրջների և թունելների համար[14][15]: Ֆրանսիական երկաթուղային ենթակառուցվածքը և շարժական համակարգը եղել են ֆրանսիական ընդդիմության թիրախում, որի նպատակը գերմանական օկուպացիո ուժերի դեմ պայքարելն էր։
Ֆրանսիայում գերմանական օկուպացիոն ուժերը պահանջել են ֆրանսիական երկաթուղային ընկերությունից տեղափոխել գրեթե 77,000 հրեաների և Հոլոքոստից այլ տուժածների՝ նացիստական ճամբարներ տեղափոխելու համար[16][17], որոնք պատմական վեճերի և դատական հայցերի առարկա են եղել ինչպես Ֆրանսիայում, այնպես Միացյալ Նահանգներում[18][19]։
1992 թվականին ազգային երկաթուղային ընկերությունը ֆրանսիացի գիտնականներին հանձնարարել է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի իր գործունեության պատմությունը։ Վերջնական զեկույցը հրապարակվել է 1996 թվականին[20][21]։
Մինչև 1999 թվականը ֆրանսիական երկաթուղային ընկերության գլխամասը գտնվել է 9-րդ թաղամասում՝ Սեն-Լազար 88 հասցեում[22]։
1999-2013 թվականներին գլխամասը եղել է Փարիզի 14-րդ շրջանի Մոնպառնաս շրջանում[23]՝ Մոնպառնաս երկաթուղային կայարանից ոչ հեռու[24]։
2013 թվականի հուլիսից երկաթուղային ընկերության գլխամասն արդեն գտնվում է Փարիզի Սեն-Դենի արվարձանում՝ Էտուալ հրապարակ 2 հասցեում։ Տեղափոխության պատճառը տարեկան 10 միլիոն եվրո գործառնական ծախսերի կրճատման հասնելն էր[25]։
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը բաղկացած է մայր ընկերությունից և մի քանի ինքնուրույն կառավարվող դուստր ձեռնարկություններից․
SNCF-ն ունի երկաթուղային տրանսպորտի ոլորտների մեծ թվով ընկերություններում ամբողջական կամ մասնակի բաժնետոմսեր: Դրանք են[26]․
Բեռների փոխադրումներ:
Ուղևորափոխադրումներ
Տոմսեր
Խորհրդատվություն
Գնացքների անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն է, որն ապահովելու համար ներգրավված են Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության իրավասության ներքո գտնվող շուրջ 2800 երկաթուղայիններ, որոնց 50%-ը աշխատում է Իլ դե Ֆրանս շրջանում:
2010 թվականին հրապարակված TNS SOFRES անվամբ հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 66%-ը լավ պատկերացում ուներ Ֆրանսիային ազգային երկաթուղային ընկերության մասին[30]:
Բոստոնի խորհրդատվական խմբի (անգլ.՝ Boston Consulting Group) փորձագետները համեմատել են եվրոպական 25 երկրների երկաթուղային համակարգերը: Ըստ այդ դասակարգման՝ Ֆրանսիան գտնվել է 4-րդ հորիզանականում (Գերմանիայի, Ավստրիայի և Շվեդիայի հետ միասին)՝ զիջելով Շվեյցարիային, Դանիային և Ֆինլանդիային: Օգտագործված չափանիշներն են՝ օգտագործման մակարդակը, սպասարկման որակը և անվտանգությունը[31]:
Լյումիեր եղբայրների առաջին ֆիլմից սկսած՝ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը դարձել է ամենաշատ ֆիլմերի նկարահանումներն անցկացրած ընկերությունը Ֆրանսիայում[32] (տարեկան 50-60 նկարահանում, ինչը կազմում է ֆրանսիական արտադրության մոտ երկու երրորդը): Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը առանցքային դեր է խաղացել է հետևյալ ֆիլմերի ստեղծման գործընթացում[33]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.