Ֆուենխիրոլա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուենխիրոլա (իսպ.՝ Fuengirola), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Մալագա պրովինցիայում՝ Անդալուսիա ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա Դել Սոլ Օքսիդենտալ շրջանում[1]։ Զբաղեցնում է 27 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 71783 մարդ (2010 թվական)։ Բնակչության խտության ցուցանիշով այն Իսպանիայի երրորդ քաղաքն է[2]։ Ֆուենխիրոլան զբոսաշրջային քաղաք է Կոստա դել Սոլում։
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Ֆուենխիրոլա | |||||
Fuengirola | |||||
| |||||
Նավամատույց | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
Նահանգ | Մալագա | ||||
Շրջան | Կոստա Դել Սոլ Օքսիդենտալ | ||||
Քաղաքապետ | Էսպերանսա Օնյա Սևիլյա | ||||
Մակերես | 10,37 կմ² | ||||
ԲԾՄ | 6±1 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա | ||||
Բնակչություն | 71783 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 29640 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | benalmadena.com | ||||
| |||||
Քաղաքը հիմնադրել են փյունիկիացիները։ Ֆուենխիրոլան տարբեր ժամանակաշրջաններում գտնվել է բյուզանդացիներ, հռոմեացիների, վեստգոթերի և արաբների գերիշխանության տակ։ 1485 թվականին այստեզ իշխանության գլուխ են բարձրանում իսպանացիները։ 1841 թվականին Ֆուենխիրոլան առանձնանում է Միխասից՝ մնալով որպես փոքր ձկնորսական գյուղ։
Ներկայումս ամռան ամիսներին քաղաքի բնակչության թիվն աճում է՝ հասնելով 250 000-ի։ Դա պայմանավորված է նրանով, որ այն զբոսաշրջային քաղաք է։
1877 | 1897 | 1900 | 1920 | 1940 | 1950 | 1960 | 1970 | 1981 | 1991 | 2001 | 2005 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
4.306 | 4.830 | 5.966 | 6.350 | 6.865 | 6.774 | 8.589 | 17.908 | 29.160 | 37.742 | 49.675 | 62.915 |
Տարածքում առկա է մերձարեւադարձային Միջերկրական կլիմա։ Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °C, իսկ ամռանը միջին հաշվով գրանցվում է 30 °C։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.