Ֆորշ
հայ երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆորշ | |
---|---|
Ի ծնե անուն | Վահան Գեորգիի Գևորգյան |
Ծնվել է | մայիսի 25, 1967 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1983 թվականից |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1983 թվականից երգեր է գրում։ 1990-1996 թվականներին եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր։
Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն։
Նկարահանվել է ֆիլմերում։ Հեղինակել է ավելի քան 50 երգ։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ[1]։
Ալբոմներ
- «Բարև, իմ սեր» (1994)
- «Գիշեր» (1997)
- «Խենթ աղջիկ» (2002)
- «Այսպես էլ ապրում ենք» (2004)
- «The Best»
- «Երևանը մենք ենք» (2014)
Պարգևներ
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[2]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.