From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորիան Ռիչարդ Վիրց (գերմ.՝ Florian Richard Wirtz, մայիսի 3, 2003, Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, հանդես է գալիս Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Բայեր Լևերկուզենում»։
Ֆլորիան Վիրց գերմ.՝ Florian Richard Wirtz | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 2003 (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆլորիան Վիրցն համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը[1][2]։
Եղել է «Քյոլն» ակումբի ակադեմիայի սան, 2020 թվականի հունվարին տեղափոխվել է «Բայեր 04» ակումբ։ 2020 թվականի մայիսի 18-ին Վիրցն իր նորամուտը նշել է Բունդեսլիգայի առաջնությունում՝ «Վերդեր» ակումբի դեմ խաղում։ Նա դարձել է «Բայեր Լևերկուզենի» ամենաերիտասարդ խաղացողը Բունդեսլիգայում․ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 17 տարեկան 15 օրական հասակում և գերազանցել Կայ Հավերցին պատկանող նախորդ ռեկորդը։ 2020 թվականի հունիսի 6-ին նա գոլ է խփել «Բավարիայի» դարպասին և ճանաչվել Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն։ Նույն տարվա դեկտեմբերին այդ ռեկորդը գերազանցել է Յուսուֆ Մոուկոկոն։
2022 թվականի մարտի 13-ին Բունդեսլիգայի «Քյոլնի» դեմ խաղում նա ստացել է ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ 2023 թվականի հունվարի 22-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել վնասվածքից ապաքինվելուց հետո՝ Բունդեսլիգայի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում։
2024 թվականի ապրիլի 14-ին Ֆլորիան Վիրցը հեթ-տրիկի հեղինակ դարձել «Վերդերի» դեմ խաղում, որից հետո «Բայերը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ, վաղաժամ ձևակերպելով չեմպիոնությունը։
Ֆլորիան Վիրցը հանդես է եկել Գերմանիայի Մ15, Մ16, Մ17 և Մ21 տարեկանների հավաքականներում[3]։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նա իր նորամուտը նշել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։ Խաղն ավարտել է գերմանացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով[5]։
2022 թվականի մայիսին մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հավաքականի կազմում ընդգրկել Վիրցին, սակայն նա բաց է թողել մրցաշարը՝ կապանի վնասվածքի պատճառով[6]։
2024 թվականի մարտի 23-ին Ֆլորիան Վիրցն իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում՝ յոթերորդ վայրկյանին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Նրա խփած գոլը դարձել է ֆուտբոլի միջազգային պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլը՝ ավստրիացի ֆուտբոլիստ Քրիստոֆ Բաումգարտների խփած գոլից հետո։ Վերջինս վեց վայրկյանում է գոլի հեղինակ դարձել Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[7][8]։
2024 թվականի հունիսի 7-ին Վիրցն ընդգրկվել է Եվրո-2024-ի Գերմանիայի հավաքականի կազմում։ Հունիսի 14-ին նա բացեցլ է մրցաշարի հաշիվը՝ 5:1 հաշվով հաղթանակ տանելով Շոտլանդիայի նկատմամբ՝ դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում գոլ է խփել 21 տարեկան 42 օրական հասակում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը[9][10]։
Վիրցի գործակալները հանդիսանում են նրա ծնողները. նրա հայրը՝ Հանս-Յոահիմը, նաև «Grün-Weiß Brauweiler» ակումբիի նախագահն է, որտեղ Վիրցը խաղացել է մանկության տարիներին՝ նախքան «Քյոլնին» միանալը[11]։ Նրա ավագ քույրը՝ Ջուլիան Վիրցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, նա կանանց Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է տասնվեց տարեկանում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.