Ֆլորիանոպոլիս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորիանոպոլիս (պորտուգալերեն՝ Florianópolis), քաղաք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում, Սանտա Կատարինա նահանգի վարչական կենտրոնն ու մեծությամբ երկրորդ քաղաքը։ Ընկած է Սանտա Կատարինա կղզու և հարակից փոքր կղզիների, ինչպես նաև՝ ցամաքի մի փոքր հատվածի վրա։ 2016 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 477.798[2], մետրոպոլիսային տարածքինը՝ 1.111.702: Բնակչության թվաքանակով Բրազիլիայում զբաղեցնում է 47-րդ, մարդկային զարգացման ինդեքսով՝ (0.847) 3-րդ տեղը[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆլորիանոպոլիս | |||||
պորտ.՝ Florianópolis | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Սանտա Կատարինա | ||||
Հիմնադրված է | 1726 թ. | ||||
Մակերես | 675,409 կմ² | ||||
ԲԾՄ | 3±1 մետր | ||||
Բնակչություն | ▲537 211 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 48 | ||||
Փոստային դասիչ | 88000-000 | ||||
Պաշտոնական կայք | pmf.sc.gov.br | ||||
| |||||
Ֆլորիանոպոլիսի տնտեսության հիմքում ընկած են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու ծառայությունների մատուցումը[4]։ Քաղաքն ունի 60 լողափ, համարվում է նաև սերֆինգի կենտրոն։ The New York Times-ը գրել է. «Ֆլորիանոպոլիսը փարթիների կազմակերպման կենտրոն է դարձել 2009 թվականին»[5], Newsweek-ը այդ քաղաքին տեղ է հատկացրել աշխարհի ամենաարագ զարգացող տասը քաղաքների՝ 2006 թվականին իր պատրաստած ցանկում[6], բրազիլական Veja ամսագիրն էլ այն կարծիքն է պնդել, որ Ֆլորիանոպոլիսը Բրազիլիայում ապրելու ամենալավ վայրն է[7]։ Իսկապես, բրազիլական Սան Պաուլու նահանգի, Արգենտինայի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի բազմաթիվ բնակիչներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել հենց Ֆլորիանոպոլիսում (քաղաքին սպասարկում է Hercílio Luz միջազգային օդանավակայանը)։ Եվ չնայած մեծածավալ արդյունաբերության պակասին՝ քաղաքը ծաղկում է ու զարգանում։ Ի դեպ, մերձակա գյուղերի ու ավանների շատ բնակիչներ ընդդիմանում են նորաձևությանն ու նորամուծություններին՝ գերադասելով պահպանել ավանդական ապրելակերպը, տարազները, արհեստներն ու արվեստները[8]։
Ֆլորիանոպոլիսը զբոսաշրջիկներին գրավում է իր լողափերով, ջրային մարզաձևերով զբաղվելու հարմարավետ պայմանների առկայությամբ, գիշերային ակումբներով, բարձրակարգ հյուրանոցներով, ռեստորաններով, շոփինգի լայն հնարավորություններով, ջրվեժներով, արևադարձային ջունգլիներով, պատմամշակութային հուշարձաններով, մշակութային բազմազանությամբ, շրջակա գյուղերի բնակիչների ինքնատիպ կենցաղավարությամբ[9][10]
, եղանակային հիանալի պայմաններով
[11], նաև նրանով, որ տրանսպորտային խոշոր հանգույց է և շատ հետու չէ տարածաշրջանի մեծ քաղաքներից[12]։
Զբոսաշրջիկների առանձնահատուկ ուշադրությանն է արժանանում Սանտա Կատարինա կղզին մայրցամաքի հետ կապող կախովի կամուրջը, որ երկարությամբ (820 մետր) երկրորդն է Բրազիլիայում[13]։
Ֆլորիանոպոլիս (1981–2010, extremes 1961–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.2 (100.8) |
38.8 (101.8) |
35.6 (96.1) |
35.4 (95.7) |
33.5 (92.3) |
32.0 (89.6) |
32.7 (90.9) |
35.0 (95) |
32.7 (90.9) |
32.5 (90.5) |
33.7 (92.7) |
38.2 (100.8) |
38.8 (101.8) |
Միջին բարձր °C (°F) | 28.9 (84) |
29.3 (84.7) |
28.7 (83.7) |
26.6 (79.9) |
23.9 (75) |
21.9 (71.4) |
21.0 (69.8) |
21.5 (70.7) |
22.0 (71.6) |
23.9 (75) |
26.0 (78.8) |
28.0 (82.4) |
25.1 (77.2) |
Միջին օրական °C (°F) | 24.9 (76.8) |
25.1 (77.2) |
24.5 (76.1) |
22.2 (72) |
19.2 (66.6) |
17.2 (63) |
16.4 (61.5) |
17.0 (62.6) |
18.3 (64.9) |
20.3 (68.5) |
22.2 (72) |
24.0 (75.2) |
20.9 (69.6) |
Միջին ցածր °C (°F) | 21.4 (70.5) |
21.6 (70.9) |
20.8 (69.4) |
18.5 (65.3) |
15.3 (59.5) |
13.5 (56.3) |
12.9 (55.2) |
13.4 (56.1) |
15.2 (59.4) |
17.2 (63) |
18.6 (65.5) |
20.3 (68.5) |
17.4 (63.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 14.6 (58.3) |
14.8 (58.6) |
10.2 (50.4) |
7.7 (45.9) |
4.6 (40.3) |
1.7 (35.1) |
1.5 (34.7) |
3.8 (38.8) |
0.7 (33.3) |
9.1 (48.4) |
9.4 (48.9) |
12.5 (54.5) |
0.7 (33.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 250.6 (9.866) |
201.6 (7.937) |
179.7 (7.075) |
123.5 (4.862) |
132.5 (5.217) |
75.7 (2.98) |
118.0 (4.646) |
74.0 (2.913) |
141.0 (5.551) |
148.9 (5.862) |
150.6 (5.929) |
172.5 (6.791) |
1768,6 (69,63) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 16 | 15 | 14 | 9 | 9 | 7 | 9 | 7 | 11 | 13 | 13 | 12 | 135 |
% խոնավություն | 80.0 | 80.4 | 80.0 | 80.1 | 81.1 | 82.1 | 83.2 | 81.3 | 80.3 | 80.2 | 78.2 | 77.7 | 80.4 |
Միջին ամսական արևային ժամ | 176.8 | 164.8 | 184.2 | 172.0 | 175.1 | 151.5 | 152.1 | 156.6 | 130.4 | 144.4 | 184.0 | 189.9 | 1981,8 |
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorologia[14] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[15] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.