From Wikipedia, the free encyclopedia
Ֆլո (նորվ.՝ Flå), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆլո բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 704.48 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1905 թվականի հունվարի 1-ին[2]։
Ֆլո նորվ.՝ Flå | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Ֆլո գյուղ | ||||
Ամենաբարձր կետ | Gråfjell?[1] | ||||
Տոր Էգիլ Բույոեն | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 974 (405 տեղ) | ||||
Խտություն | 2 | ||||
Տարածք | 704.48 (159 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1905 թ. | ||||
Սահմանակցում է | Սյոր Էուրդալ, Ռինգերիկե, Krødsherad Municipality?, Սիգդալ, Նուրե օգ Ուվդալ և Նես | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0615 | ||||
flaa.kommune.no | |||||
Ֆլո կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի մարտի 1-ին և իրենից ներկայացնում է արծաթագույն գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույն արջի գլուխ, լեզուն կարմիր։ Մինչև 1985 թվականը կոմունայի զինանշանի վրա նույնպես արջ էր պատկերված, բայց տարածության մեջ վազող արջ։ Այս կենդանու հայտնվելը զինանշանի վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմունայի տարածքում բնակվում են բազմաթիվ արջեր[2]։
Ֆլո կոմունայի համեմատաբար այլ կոմունաների հետ քիչ բնակչություն ունենալու պատճառն այն է, որ այդ փոքր տարածքում առկա են բազմաթիվ պահպանվող տարածքներ։ Ստորև ներկայացվում է Ֆլո կոմունայի պահպանվող տարածքների ցանկը.
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Ֆլո կոմունայում բնակվում է 974 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է[2]։
Ֆլո կոմունայի համանուն վարչական կենտրոն համարվող գյուղում է գտնվում Ֆլոյի եկեղեցին, որը բացի կրոնական կառույց լինելուց, նաև հանդիսանում է կոմունայի ձեռակերտ հայտնի հուշարձաններից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.