Ֆլեշբեք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլեշբեք (անգլ.՝ flash «Լուսավորում, բռնկում» + back «հետ», և նույնպես հակառակ կադր), գեղարվեստական ոճաձև, հիմնականում կինեմատոգրաֆիայում, պատմվածքի հաջորդականության ժամանակավոր ընդհատմամբ[1], անցյալի որոշակի իրադարձությունների ցուցադրման նպատակով[2]։ Գրականագիտության մեջ ֆլեշբեքի անալոգը համարվում է ռետրոսպեկտիվան (հետադարձ հայացք)։ Հակառակ՝ սյուժետային «հայացք դեպի ապագա» ոճաձևն անվանվում է ֆլեշֆորվարդ[3]։
Ֆլեշբեքին հաճախ անդրադառնում են պատմվածքի հերոսների քայլերի բացատրության[4], նրանց մտքերի և մտադրությունների (սուբյեկտիվ օգտագործում) բացահայտման համար։ Նույնպես ֆլեշբեքը կարող է օգնել կարճ ծանոթանալ իրադարձությունների նախապատմության հետ, առանց որի դժվար է լինելու հասկանալ ներկա սյուժեն (սուբյեկտիվ օգտագործում)[5]։ Երբեմն ամբողջ ստեղծագործությունը կարող է ֆլեշբեքերի անդադար շարք լինել, ինչպես օրինակ «Քաղաքացի Քեյնը» ֆիլմում[2]։
Լինդա Սեգերը կինեմատոգրաֆիայում ֆլեշբեքի օգտագործման հաջող օրինակ է բերում «Մնա իմ հետ», «Հորդումների տիրակալը» և «Հասարակ մարդիկ» ֆիլմերը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.