Մատյո Ֆլամինի (ֆր.՝ Mathieu Flamini, ծնվ. մարտի 7, 1984, Մարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել «Միլան» և «Արսենալ» ակումբներում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։
Մատյո Ֆլամինի ֆր.՝ Mathieu Flamini | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | ֆրանսիացի | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 7, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ազատ գործակալ | ||
Պատանեկան կարիերա | |||
2001 - 2003 | Օլիմպիկ Մարսել | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003 - 2004 2004 - 2008 2008 - 2013 2013-2016 |
Օլիմպիկ Մարսել Արսենալ Միլան Արսենալ |
14 (0) 102 (7) 96 (7) 66 (3) | |
Ազգային հավաքական‡ | |||
2004 - 2005 2007 - 2008 |
Ֆրանսիա Մ-21 Ֆրանսիա |
8 (1) 3 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
«Օլիմպիկ»
Հինգ տարեկան հասակում Մատյո Ֆլամինին սկսել է հաճախել Մարսելի «Օլիմպիկ» ակումբի դպրոց և մինչև 2003/04 մրցաշրջանն անցել է ակումբի ակադեմիայի բոլոր մակարդակները։ Ալեն Պերենի հեռանալուց ու պորտուգալացի Ժոզե Անիգոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Ֆլամինին արագ գրավել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, որում նոր մարզիչն ընդգրկում էր հիմնականում ակումբի ակադեմիայի սաներից։ Սակայն Ֆլամինին «Օլիմպիկի» կազմում անցկացնում է ընդամենը 14 խաղ։ Դրանց թվում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակներում անցկացվող «Լիվերպուլ» և «Նյուքասլ» ակումբների դեմ խաղերը, որոնց ժամանակ էլ Ֆլամինիին նկատում է Արսեն Վենգերը։ «Օլիմպիկի» նկատմամբ չունենալով որևէ պարտավորություն՝ Մատյո Ֆլամինին 2004 թվականի հուլիսի 23-ին պայմանագիր է կնքում «Արսենալի» հետ չորս մրցաշրջանի համար։
«Արսենալ»
«Արսենալի» կազմում իր դեբյուտային՝ 2004/05 մրցաշրջանում Մատյո Ֆլամինին խաղադաշտ է դուրս եկել հիմնականում երկրորդ խաղակեսերին՝ կատարելով փոխարինում։ Այդ ժամանակ դաշտի կենտրոնում հիմնականում խաղում էին Ֆաբրեգասը, Պատրիկ Վիեյրան, Ժիլբերտու Սիլվան ու Էդուն։ Մատյո Ֆլամինին ակումբի մեկնակային կազմում ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի 21 խաղերից իննում։
Ֆրանսիացի Պատրիկ Վիեյրայի՝ Թուրինի «Յուվենտուս» և բրազիլացի Էդուի՝ իսպանական «Վալենսիա» տեղափոխվելուց հետո Ֆլամինին ստանում է իր տեղը թիմի հիմնական կազմում, սակայն կիսապաշտպանությունում նա խաղաց կարճ ժամանակ։ 2006 թվականի փետրվարին ստացած վնասվածքների պատճառով չէին խաղում պաշտպաններ Լորենը, Ջիլբերտը, Էշլի Քոուլն ու Գաել Կլիշին։ Վենգերը աջ կիսապաշտպան է նշանակում Էմանուել Էբուեին, իսկ ձախ կիսապաշտպանի դիրքը մնում է ազատ։ Ֆիլիպ Սանդերոսն ու Պասկալ Սիգանը չեն արդարացնում մարզչի սպասելիքները, և Վենգերը, այլ ելք չունենալով, ձախ կիսապաշտպանի դիրքում հաստատում է Ֆլամինիին։ Հակառակ բոլոր քննադատողների՝ մեծ մասամբ Էմանուել Էբուեի, Սանդերոսի, Կոլո Տուրեի ու Ֆլամինիի շնորհիվ «Արսենալը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այդ քառյակն այնպես լավ էր խաղում միասին, կարծես նրանք վաղուց սովոր էին միմյանց։
2006/07 մրցաշրջանում Մատյո Ֆլամինին վերադառնում է հենակետային կիսապաշտպանի իր սիրելի դիրքին, սակայն կրկին կարճ ժամանակով։ Կիսապաշտպանության կենտրոնում խաղում էին Ֆաբրեգասն ու Ժիբերտուն, և երիտասարդ ֆրանսիացին ուղարկվում է պահեստային կազմ, ինչը նրան ստիպում է մտածել ակումբից հեռանալու մասին, մանավանդ որ «Արսենալի» հետ պայմանագրի ժամկետը լրանում էր։
Սակայն ամռանը՝ պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ, 23-ամյա կիսապաշտանի պլանները փոխվում են։ Ժիլբերտու Սիլվան հավաքականում խաղալու պատճառով չի կարողանում լիարժեք մասնակցել նախամրցաշրջանային պատրաստությանը, և Ֆլամինիի համար հնարավորություն է ստեղծվում իրեն ցուցադրել ընկերական խաղերում։ Դաշտի կենտրոնում հիանալի խաղալով Ֆաբրեգասի հետ և ունենալով բարձր աշխատունակություն ու համառություն՝ Ֆլամինին կարողանում է հաստատվել թիմի մեկնարկային կազմում։ Դրա դեմ ոչինչ չեն կարողանում ձեռնարկել ո՛չ «Չելսիից» տեղափոխված Լասսանա Դիարրան, ո՛չ Ժիլբերտուն։
Ձեռքբերումներ
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2005/06
- Անգլիայի գավաթակիր - 2004/05, 2013/14, 2014/15
- Անգլիայի սուպերգավաթակիր - 2014, 2015
- Իտալիայի չեմպիոն - 2010/11
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2011
Բիզնես
2015 թվականի նոյեմբերին Մատյո Ֆլամինին հայտարարել է, որ արդեն յոթ տարի իր գործընկերոջ՝ Պասկուալե Գրանատայի հետ զբաղվում է բիովառելիքի արտադրությամբ։ SunSport-ին տված հարցազրույցի ժամանակ Ֆլամինին ասել է, որ իրենց GF Biochemicals ընկերությունն առաջինն է աշխարհում, որ արտադրում է լևուլինի թթու, իսկ շուկայի ծավալը կարող է հասնել մինչև 20 միլիոն ֆունտ ստեռլինգ[4][5]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.