Ֆերիտ

From Wikipedia, the free encyclopedia

Ֆերիտ կամ ֆեռիտ (լատին․՝ ferrum - երկաթ), անցումային մետաղների կոմպլեքս օքսիդները երկաթի (Fe2O3) և այլ օքսիդների հետ[1]։

Նկարագրություն

Ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր են։ Երբեմն ֆերիտ տերմինն օգտագործում են որպես ֆեռիմագնիսների ընդհանուր անվանում (տես՝ Ֆեռիմագնիսականություն)։ Լայն կիրառություն ունեն շպինելի և նռնաքարի կառուցվածքով ֆերիտները։ Կիրառվում են նաև խառը ֆերիտներ և տարբեր ֆերիտների պինդ լուծույթները։ Ֆերիտից շինվածքները հիմնականում պատրաստում են եռակցումով։ Մագնիսական հատկություններով ֆերիտները նման են ֆեռիմագնիսներին, սակայն ֆերիտում ավելի փոքր են մրրկային հոսանքների կորուստները։

Օգտագործում

Ֆերիտներ լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, գերբարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ ֆերիտներ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.