Remove ads
ֆուտբոլային մարզադաշտ Հունգարիայում From Wikipedia, the free encyclopedia
Պուշկաշ Արենա (հունգ.՝ Puskás Aréna), ֆուտբոլային մարզադաշտ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Հունգարիա, Բուդապեշտ |
Երկիր | Հունգարիա |
Հիմնադրված | 2017 |
Անվանված է | Ֆերենց Պուշկաշ[1] |
Կառուցված | 2019 |
Բացված | 2019 նոյեմբերի 15 |
Ճարտարապետ | György Skardelli? |
Սեփականատեր | Hungarian Football Federation? |
Տարողություն | 67 215 |
Տնային թիմ | Հունգարիա, Հունգարիայի ազգային հավաքական |
Puskás Aréna Վիքիպահեստում |
Մարզադաշտը կառուցվել է Ֆերենց Պուշկաշ մարզադաշտի (հունգ.՝ Puskás Ferenc Stadion) տեղում, որը քանդվել է 2016 թվականին[2][3][4]։ Շինարարությունը սկսվել է 2017 թվականին, ավարտվել՝ 2019-ին[5]։ 2019 թվականի նոյեմբերի 15-ին մարզադաշտի բացման խաղում Հունգարիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի հավաքականի հետ[6]։ Տեղավորում է 67 215 հանդիսականի[7][8][9][10]։
2011 թվականին մարզադաշտի վերակառուցման արժեքը կազմել է 35 մլրդ դոլար ֆորինտ, իսկ 2014-ին ՝ 90-100 մլրդ ֆորինտ[11]։
2014 թվականի օգոստոսի 1-ին ներկայացվեց մարզադաշտի վերակառուցման վերջնական տարբերակը[12][13]։
2014 թվականի սեպտեմբերի 19-ին Բուդապեշտը ընտրվել է Եվրո 2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակիչ մեկ հանդիպումների անցկացնելու վայր[14][15][16]։ Իսկ Շանդոր Չանին՝ Հունգարիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը, հայտարարել է, որ այն փաստը, որ Բուդապեշտը կարող է ընդունել Եվրո 2020-ը, հունգարական սպորտային դիվանագիտության մեծ ձեռքբերումն է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.