Ֆերդինանդ Ֆոշ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Ֆոշ (հոկտեմբերի 2, 1851[1][2][3][…], Տարբ[4] - մարտի 20, 1929[4][1][3][…], Փարիզ[4]), Ֆրանսիայի մարշալ (1918), Բրիտանիայի ֆելդմարշալ (1919) և Լեհաստանի մարշալ (1923)։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1918)։
Ֆերդինանդ Ֆոշ ֆր.՝ Ferdinand Foch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1851[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարբ[4] |
Մահացել է | մարտի 20, 1929[4][1][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | փոխնախագահ և Seat 18 of the Académie française? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[8], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Ferdinand Foch Վիքիպահեստում |
1887 թվականին ավարտել է Ֆրանսիայի Բարձրագույն ռազմական ակադեմիան, որտեղ 1895 թվականից 1900 թվականներին եղել է պրոֆեսոր, իսկ 1908 թվականից 1911 թվականներին՝ պետ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ եղել է կորպուսի, ապա՝ բանակի, 1915–1916 թվականներին՝ «Հյուսիս» բանակախմբի հրամանատար։ 1917 թվականի մայիսից՝ Գլխավոր շտաբի պետ, 1918 թվականի ապրիլից՝ դաշնակիցների զորքերի գերագույն գլխավոր հրամանատար։
Նշանակալի դեր է խաղացել կենտրոնական տերությունների դեմ դաշնակիցների հաղթանակի գործում։ 1918 թվականից 1920 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի դեմ ռազմական ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ Գրել է ռազմա-տեսական աշխատություններ և հուշեր։
Միակ տղան՝ լեյտենանտ Գերման Ֆոշը և փեսան՝ կապիտան Բեկուրը, մահացել են Մաաս-ի ճակատամարտում 1914 թվականին։
Սոմի ճակատամարտի ղեկավարելու ժամանակ ավելի քան 600 000 մարդ կորցնելու հետևանքով ազատվել է ծառայությունից և նշանակվել ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար[9]։
Հիշատակ

- Ֆոշի պատվին են կոչվել Ֆրանիսայի ռազմածովային ուժերի 2 նավ՝ կրեյսեր և ավիակիր
- Փարիզում տեղադրված է հուշարձան
- նրա անունով է կոչվում ծանր հակատանկային ինքնագնաց հրետանային կայանքը, որն ստեղծվել AMX 50 տանկի բազայի վրա
- Ֆոշի անունով բազմաթիվ փողոցներ կան շատ քաղաքներում
- Ֆոշի անունով է կոչված Կերգելեն կղզիների Իլ-Ֆոշ կղզին
- նրա պատվին է կոչված խաղողի տեխնիկական տեսակներից մեկը
- Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Ֆոշվիլլ քաղաքը անվանկոչված է նրա պատվին
Գրականություն
- Gaquère С. F. Vie populaire du maréchal Foch. — Arras, 1955;
- Grasset A. Foch ou la volonté de vaincre. — P., 1964.
- Foch, F. (1931). Mémoire pour servir à l'histoire de la guerre 1914–1918: avec 18 gravures hors-texte et 12 cartes [The Memoirs of Marshal Foch] (PDF) (French). Translated by T Bentley Mott (Heinemann ed.). Paris: Plon. OCLC 86058356. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Porte, Rémy, and F Cochet. Ferdinand Foch, 1851-1929: Apprenez À Penser : Actes Du Colloque International, École Militaire, Paris, 6–7 November 2008. Paris: Soteca, 2010. 978-2-916385-43-3
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.