ֆրանսիացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Ֆերդինանդ Շևալ (ֆր.՝ Joseph Ferdinand Cheval, ապրիլի 19, 1836[1][2][3], Charmes-sur-l'Herbasse - օգոստոսի 19, 1924[1][4][2][…], Hauterives հայտնի է նաև՝ փոստատար Շեվալ ֆր.՝ facteur Cheval անվամբ), նաև արվեստի ամենատպավորիչ հուշարձանի ստեղծողը՝ Փոստատար Շևալի իդեալական պալատը:
Ֆերդինանդ Շևալ Joseph Ferdinand Cheval | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1836[1][2][3] |
Ծննդավայր | Charmes-sur-l'Herbasse |
Մահացել է | օգոստոսի 19, 1924[1][4][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայրը | Hauterives |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ճարտարապետ, քանդակագործ, mail carrier, արվեստագետ և general contractor |
Ստորագրություն | |
Ferdinand Cheval Վիքիպահեստում |
13 տարեկանից հացթուխի օգնական է աշխատել, իսկ 1867 թվականից գյուղի փոստատարի պաշտոն է ստացել։ Փոստը բաժանելուց նա օրական 25 կիլոմետր ճանապարհ էր անցնում, և ճանապարհից վերցնում էր ոչ սովորական ձև ունեցող քարեր և ձեռնասայլի մեջ էր դնում։ 33 տարվա ընթացքում, դրանցով, աշխատանքից ազատ ժամանակ, միայնակ, գիշեր և ցերեկ, չնայելով եղանակին, ամեն պատահած գործիքների օգնությամբ նա ստեղծեց իր երազանքը՝ բոլոր երևակայությունների գերազանցող պալատ։ Վերջացնելով այդ աշխատանքը մուտքի վերևում գրեց՝ «Plus opiniâtre que moi se mettre à l'oeuvre» («Թող որ հիմա այս աշխատանքով զբաղվի ավելի համառը, քան ես»)։ Տեղի իշխանությունները մերժեց իր խնդրանքը՝ իր մահից հետո իրեն այդտեղ թաղել։ Նա 8 տարվա ընթացքում այն վերափոխեց Լռության և անսահման խաղաղության սրբավայրի։
Գյուղի փոստատարի պալատը, շնորհիվ սյուրռեալիստների, ամբողջ աշխարհին հայտնի է ինչպես Փոստատար Շևալի իդեալական պալատը։
XX դարի 30-ական թվականներին մեծ աջակցություն ստացավ Պաբլո Պիկասոյից և Անդրե Բրետոնից։ 1969 թվականին Իդեալական պալատը, իսկ 1975-ին Սրբավայրը, պաշտոնապես ճանաչվեց Շառլ դը Գոլի կառավարության պատմության և մշակույթի հուշարձան։ Հասարակ փոստատարի ստեղծագործության վրա մեծ հետք են թողել քանդակագործներ Ռոբեր Տատերը և Նիկի դը Սեն-ֆալլը։
Շևալին է նվիրված Քրիս Մարկերի «Le Facteur sonne toujours cheval» (1992) ֆիլմը։ Նաև նրա պատվին է նկարահանված «Փոստատար Շևալի իդեալական պալատը» ֆիլմը (2008)[5]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.