հայ համաճարակաբան From Wikipedia, the free encyclopedia
Ֆենյա Ալեքսանդրի Ծատուրյան (1910, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ Առողջապահության կազմակերպիչ։
Ֆենյա Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1980 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971) |
Մասնագիտություն | համաճարակաբան և բժիշկ |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆենյա Ծատուրյանը ծնվել է 1910 թվականին, Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Բուժաշխատողների առաջին հանրապետական համագումարում ընտրվել է բժշկասանիտարական աշխատողների արհմիության կենտկոմի պատասխանատու քարտուղար, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի առողջապահության կադրերի սեկտորի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին երկու տարիներին Ֆենյա Ծատուրյանը եղել է էվակոհոսպիտալի պետ, իսկ բանակից զորացրվելուց հետո` վարել առողջապահության ժողկոմատում գլխավոր պետական սանիտարական տեսուչի պաշտոնը։ 1948 թվականին ընտրվել է բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ և աշխատել մինչև 1955 թվականը, այնուհետև աշխատանքի է անցել համաճարակաբանության, մանրէաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։
1971-1977 թվականներին եղել է ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմ-մեթոդական բաժնի վարիչ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղխորհրդի պատգամավոր[1], արժանացել վաստակավոր բժշկի կոչման։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով[2]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բրուցելոզի առանձնահատկությունների ուսումնասիրությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.