From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիպե Պեդրել (իսպ.՝ Felipe Pedrell Sabaté, կատ.՝ Felip Pedrell i Sabaté, փետրվարի 19, 1841[2][3][4], Տորտոսա, Terres de l'Ebre, Province of Tarragona, Կատալոնիա, Իսպանիա[1][4] - օգոստոսի 19, 1922[1][2][4], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտագետ։ Գեղեցիկ արվեստների իսպանական թագավորական ակադեմիայի անդամ (1895-1904)։
Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտական սկզբնական կրթությունը։ 1873 թվականից աշխատել է Բարսելոնում։ 1895-1903 թվականներին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, Է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտական ամսագրեր, իսպանական դասական և ժողովրդական երաժշտության նմուշներ։ Իսպանական ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտական բանահյուսության («Իսպանական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1918-1919 թվականներ, 2 հրտ․, հ․ 1-2, 1936 թվական), ինչպես և արդի իսպանական երաժշտության մասին Ֆելիպե Պեդրելի աշխատություններով։ Իսպանական երաժշտության վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Ֆելիպե Պեդրելը գլխավորել է իսպանական նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։ Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.