Մարշալ (ֆրանս.՝ marechal, հին վերին գերմ. marah - ձի և scale - ծառա), պալատական կոչում միջնադարյան Ֆրանսիայում, արքունի ծառա՝ ախոռապետ, պալատական պաշտոնյա (հետևում էր թիկնապահներին), 13-րդ դարից՝ զինվորական կոչում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարշալ (այլ կիրառումներ)
Բարձրագույն զինվորական կոչում մի շարք երկրների բանակներում (16-րդ դարից՝ Ֆրանսիայում, 11-րդ դարից՝ Իսպանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ճապոնիայում, 10-րդ դարից՝ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բուլղարիայում)։ Ավստրիայում, Պրուսիայում և Ռուսաստանում մարշալը համապատասխանել է գեներալ-ֆելդմարշալին։
Արևմտահայերենում մարշալի հոմանիշը մարաջախտն է, որը Կիլիկյան Հայաստանում սպարապետի տեղակալն էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 330)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.