իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Դիմարկո (իտալ.՝ Federico Dimarco, նոյեմբերի 10, 1997[1][2][3], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Պարմայում» և Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ֆեդերիկո Դիմարկո իտալ.՝ Federico Dimarco | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1997[1][2][3] (26 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պարմա | ||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեդերիկոն հաճախել է «Ինտերի» ակադեմիա։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 17 տարեկան հասակում, Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Ղարաբաղի» դեմ խաղում[4][5]։ Նա այդ խաղում փոխարինել է Դանիլո Դ՚Ամբրոզիոյին։ 2015 թվականի փետրվարի 1-ին Դիմարկոն հայտավորվել է Սերիա A-ի շրջանակներում կայացած «Սասուոլոի» դեմ խաղի համար, սակայն չի մասնակցել հանդիպմանը[6]։ Խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ միլանյան ակումբի հաղթանակով։ Սերիա A-ի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի մայիսի 31-ին՝ «Էմպոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (4:3)։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Ռոդրիգո Պալասիոյին[7]։
2016 թվականի հունվարին Ֆեդերիկո Դիմարկոն 6 ամիս ժամկետով տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ասկոլի»[8]։ Նոր թիմի կազմում իտալացի ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է փետրվարի 6-ին՝ «Լատինայի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով։ Ֆեդերիկոն այդ խաղի 81-րդ րոպեին փոխարինել է Դարիո Դել Ֆաբրիոյին[9]։ Թիմի կազմում անցկացրած 6 ամիսների ընթացքում Դիմարկոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ[10]։
2016-17 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճրաով հանդես է եկել «Էմպոլիի» կազմում[11]։ Իր դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ուդինեզե»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ուդինեզեի» հաղթանակով, իսկ Դիմարկոն 69-րդ րոպեին փոխարինել է Մարկո Զամբելիին[12]։
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դիմարկոն մասնակցել է 13 հանդիպման, իսկ «Էմպոլին» մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվել է Սերիա B։
2017 թվականի հունիսի 30-ին Ֆեդերիկո Դիմարկոն տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ֆուտբոլային ակումբ[13]։ Տրանսֆերն արժեցել է 3․9 միլիոն եվրո[14]։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է հուլիսի 27-ին՝ «Տուն» ակումբի դեմ խաղում, որի 41-րդ րոպեին փոխարինել է Կենտին Մացերիասին[15][16]։
2018 թվականի հուլիսի 5-ին Դիմարկոն վերադարձել է «Ինտեր»։ Իտալական թիմը իր սանի համար վճարել է 7 միլիոն եվրո[17]։
2018 թվականի օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Պարմա»[18]։ Թիմն ստացել է հետագայում ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք։
Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ֆեդերիկո Դիմարկոն մասնակցել է 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի Մ17 առաջնություններին։
Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ֆուտբոլիստը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի Մ19 առաջնությանը, որի ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։
Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Դիմարկոն իր դեբյուտը նշել է 2018 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.