Ֆարադեյի գլան (Մայքլ Ֆարադեյի անունով), սնամեջ բաժականման հաղորդիչ։

Ֆարադեյի գլան

Ֆարադեյը փորձով ցույց է տվել, որ այդպիսի հաղորդիչի ներսում էլեկտրական դաշտը բացակայում է՝ անկախ հաղորդիչի լիցքից և արտաքին էլեկտրական դաշտից։ Ֆարադեյի գլանի ներսում տեղավորված չափիչ սարքերը պաշտպանված են արտաքին էլեկտրական և մագնիսական (եթե գլանը երկաթյա է) դաշտերի ազդեցությունից։ Եթե Ֆարադեյի գլանի ներքին մակերևույթի վրա ինչ-որ կերպ էլեկտրական լիցքեր են հայտնվում, ապա դրանք անցնում են գլանի արտաքին մակերևույթ, լիցքերի մեծությունը կարելի է չափել՝ Ֆարադեյի գլանը միացնելով էլեկտրաչափին կամ գալվանաչափին։

Սարքի այս հատկությունից էլ հենց օգտվում են լիցքավորված մասնիկների արագացման ու ցրման, երկրորդային էլեկտրոնային և իոնային էմիսիայի հետազոտման փորձերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 618

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.