From Wikipedia, the free encyclopedia
«Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» (անգլ.՝ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald), անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։ Ռեժիսորն է Դեյվիդ Եթսը[6][7]։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։
1927 թվականին Հյուսիսային Ամերիկայի Մոգության Կոնգրեսը (անգլ.՝ Magical Congress of the United States of America) պատրաստվում է Գրինդևալդին հանձնել Եվրոպային։ Փոխադրման ժամանակ նա փախչում է։
Անգլիայում Նյուտ Սկամանդերը փորձում է շրջագայելու իրավունք ձեռք բերել, որը, Նյու Յորքից վերադառնալիս, խլեց Մոգության Նախարարությունը։ Նախարարությունում Նյուտը հանդիպում է Լետա Լեսթրեյնջին, ով նշանադրվել էր իր եղբոր` Թեսևսի հետ։ Մոգության Նախարարությունը Նյուտին առաջարկում է օգնել Թեսևսին, որպեսզի նրանք գտնեն Քրիդենսին, ով հավանաբար Լետա Լեսթրեյնջի հեռավոր կորած եղբայրն է։ Մոգության Նախարարությունը դրա դիմաց Նյուտին խոստանում է շրջագայելու իրավունք, սակայն նա հրաժարվում է՝ ցանկանալով պահպանել չեզոքությունը։ Այնուհետև Նյուտը Հոգվարթսում հանդիպում է Ալբուս Դամբլդորին։ Դամբլդորը խնդրում է Նյուտին, որ վերջինս փնտրի Քրիդենսին, պնդելով, որ նրան դեռ հնարավոր է օգնել և դրանով խանգարել Գրինդևալդին։ Զուգահեռ՝ Թինան նույնպես փնտրում է Քրիդենսին։ Նյուտին այցելում են Յակոբն ու Քուինին, սակայն նրանք վիճում են, և Յակոբն ու Նյուտը ուղևորվում էն Փարի, հույս ունենալով այնտեղ գտնել Քուինիյին, ով տեղափոխվել է քրոջ մոտ։
Փարիզում Քրիդենսը աշխատում է շրջիկ կրկեսում Մալեդիկտուսի, նույն ինքը՝ Նագայինայի հետ։ Վատ վերաբերմունքը հանդուրժելու անհնարինությունից նրանք փախչում են և բաց են թողնում մի քանի գերբնական գազանների։ Թինան, իրարանցման ընթացքում կորցնում է Քրիդենսին տեսադաշտից։ Կրկեսի տերը հաղորդում է, որ Քրիդենսը իր մորն է փնտրում։
Փարիզում բնակություն հաստատելով, Գրինդևալդը համախոհներ է փնտրում և պատրաստվում է իր շարքերը համալրել Քրիդենսով՝ առանց ուժի օգնության։ Նրա ծառաները իր մոտ են բերում վշտացած Քուինիին, որից հետո նա համոզում է նրան միանալ իրեն։ Նա նաև պատրաստվում է փնտրել Քրիդենսի մորը՝ իր համախոհի օգնությամբ։
Թինան կապվում է մոգ՝ Յուսուֆ Կամայի հետ, ում նույնպես պետք է Քրիդենսը։ Յուսուֆը, ով Քրիդենսի մահն է ցանկանում, անհաջող խորամանկությամբ ցանկանում է չեզոքացնել Թինային, Նյուտին և Յակոբին։
Նյուտը, Թինան և Լետա Լեսթրեյնջը գալիս են Լեսթրեյնջների տոհմական դամբարանը, որտեղ հանդիպում են Յուսուֆ Կամային, Քրիդենսին և Նագայինային։ Յուսուֆը պատմում է, որ նա անվիճելի երդում է տվել և պետք է սպանի ժառանգ Կորվուս Լեսթրեյնջին, սակայն Լետան նրան կանգնեցնում է, հայտարարելով, որ նա իր եղբորը վաղուց սպանել է։ Դամբարանի տոհմական ծառը հաստատում է նրա խոսքը։
Շուտով սկսվում է Գրինդևալդի համախոհների ժողովը։ Նա հանդես է գալիս ելույթով, որում պնդում է, որ կախարդները պետք է նվաճեն մոգերին։ Ավրորները, Նյուտի եղբոր՝ Թեսեյի գլխավորությամբ հետևում են նրանց։ Գրինդևալդը թակարդի մեջ է գցում նրանց, ովքեր չեն երդվում իրեն հավատարիմ լինելուն։ Լիտան մահանում է, փորձելով կանգնեցնել նրան, իսկ Քուինին և Քրիդենսը միանում են նրան։ Թինան, Նյուտը, Յակոբը, Յուսուֆը, Նագայինային և Թեսևսը փախչում են դամբարանից, Նիքոլաս Ֆլամելի օգնությամբ ոչնչացնում են այն կրակը, որը սպառնում էր Փարիզի կործանմանը։ Նիֆլերը Նյուտին բերում է սրվակ՝ լցված արյունով, որպես այն երդման խորհրդանիշ, որը թույլ չէր տալիս Դամբլդորին և Գրինդևալդին կռվել։ Ողջ մնացածները վերադառնում են Հոգվարթս, և Նյուտը սրվակը տալիս է Դամբլդորին։
Գրինդևալդը Քրիդենսին տալիս է կախարդական փայտիկ և ասում իր իրական անունը՝ Աուրելիուս Դամբլդոր։ Նա ասում է Քրիդենսին, որ նրա եղբայրը՝ Ալբուս Դամբլդորը, ցանկանում է սպանել նրան։
Բնօրինակ երգացանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «The Threstal Chase» | 8:04 | |||||||
2. | «Newt and Leta» | 2:32 | |||||||
3. | «Dumbledore» | 2:11 | |||||||
4. | «The Kelpie» | 1:32 | |||||||
5. | «Newt and Jacob Pack for Paris» | 2:27 | |||||||
6. | «Nagini» | 4:15 | |||||||
7. | «Newt Tracks Tina» | 2:27 | |||||||
8. | «Queenie Searches for Jacob» | 1:35 | |||||||
9. | «Irma and the Obscurus» | 2:56 | |||||||
10. | «Blood Pact» | 2:29 | |||||||
11. | «Capturing the Zouwu» | 1:33 | |||||||
12. | «Traveling to Hogwarts» | 1:06 | |||||||
13. | «Leta’s Flashback» | 4:40 | |||||||
14. | «Salamander Eyes» | 2:28 | |||||||
15. | «Matagots» | 2:15 | |||||||
16. | «Your Story is Our Story» | 3:21 | |||||||
17. | «Leta’s Confession» | 5:14 | |||||||
18. | «Vision of War» | 3:49 | |||||||
19. | «Spread the Word» | 4:01 | |||||||
20. | «Wands into the Earth» | 4:04 | |||||||
21. | «Restoring Your Name» | 6:20 | |||||||
22. | «Fantastic Beasts: The Crimes of Grindelwald» | 2:40 | |||||||
23. | «Dumbledore’s Theme (Piano Solo)» | 1:27 | |||||||
24. | «Fantastic Beasts Theme (Piano Solo)» | 1:37 | |||||||
25. | «Leta’s Theme (Piano Solo)» | 2:04 | |||||||
77:17 |
Հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 3-ին Warner Bros. ստուդիայում[21][22]։ 2017 թվականի սեպտեմբերին Ջուդ Լոուն ավարտեց Դամբլդորի դերի նկարահանումները[23]։
2017 թվականի նոյեմբերի 17-ին համացանցում առաջին անգամ հայտնվեց ֆիլմի դերասանական կազմի լուսանկարները։ Տեսանյութը հրապարակվել է Warner Bros. Pictures International-ի ՅուԹյուբյան ալիքում[24]։
2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը նշել է, որ Ջոան Ռոուլինգը գրել Է երկրորդ ֆիլմի սցենարը և մտքեր ունի երրորդ ֆիլմի հետ կապված[6][7][8][25]։ 2016 թվականին Ռոուլինգը նշել է, որ ֆիլմաշարը բաղկացած կլինի հինգ մասից[9]։ Ի սկզբանե երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին, սակայն Warner Bros. Pictures–ի խնդրանքով պրեմիերան վեց ամսով հետաձգվեց, որպեսզի ուղղեն Ջոան Ռոուլինգի սցենարը[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.