From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթիմա Ջիննա (անգլ.՝ Fatima Jinnah), հուլիսի 31, 1893[1], Կարաչի, Բրիտանական Հնդկաստան - հուլիսի 9, 1967[2], Կարաչի, Պակիստան), Մուհամմադ Ալի Ջիննայի (Պակիստանի հիմնադիր և բրիտանական տիրապետությունից անկախության շարժման ակտիվ քաղաքական գործիչ) կրտսեր քույրը։ Պակիստանում հայտնի է Խաթուն-է-Պակիստան («Պակիստանի տիկին») և Մադար-ի-Միլաթ («Ազգի մայր») մականուններով։ Եղել է Պակիստանյան շարժման ակտիվ մասնակից և կին ուսանողների Համահնդկական մուսուլմանական ֆեդերացիայի հիմնական կազմակերպիչը։ Պակիստանի կազմավորումից և նրա եղբոր մահից հետո մնացել է ակտիվ մասնակից երկրի քաղաքական կյանքում։
Ֆաթիմա Ջիննա | |
Կուսակցություն՝ | Մուսուլմանական լիգա |
---|---|
Ծննդյան օր՝ | հուլիսի 31, 1893[1] |
Ծննդավայր՝ | Կարաչի, Բրիտանական Հնդկաստան |
Վախճանի օր՝ | հուլիսի 9, 1967[2] (73 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Կարաչի, Պակիստան |
Մայր՝ | Միտհիբաի Ջինահբհայ |
Ֆաթիմա Ջիննան ծնվել է 1893 թվականի հուլիսի 30-ին Կարաչիում։ 1901 թվականին հոր մահից հետո Ֆաթիմայի հանրահայտ եղբայրը դարձել է նրա խնամակալը։ 1902 թվականին ընդունվել է Մումբայի Բանդրա վանք։ 1919 թվականին Ֆաթիման ուսումը շարունակել է Կալկաթայի բժշկական համալսարանում։ 1923 թվականին բացել է բժշկական կլինիկա Մումբայում։
1947 թվականին Ֆաթիմա Ջիննան ստեղծել է Կանանց օգնության կոմիտե, որը հետագայում հիմք է հանդիսացել Համապակիստանյան կանանց ասոցիացիայի համար։ Ջիննան նաև զգալի դեր է խաղացել Պակիստանի նորաստեղծ պետությունում մուհաջիրների խնդիրների կարգավորման գործում։ Ապրել է եղբոր հետ մինչև նրա մահը՝ 1948 թվականը։
1960-ականներին Ջիննան վերադարձել է քաղաքական կյանքի նախնական փուլ, երբ առաջադրվել է Պակիստանի նախագահի պաշտոնում որպես ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի թեկնածու։ Նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակցին՝ գեներալ Այյուբ Խանին բռնապետ է անվանել։ Ի նշան Ֆաթիմայի աջակցության Դաքքայում հանրահավաքի է եկել 250 000 մարդ։ Ցուցարարները նրան ողջունել են որպես ազգի մայր։ Ջիննան ընտրություններում պարտվել է Այուբ Խանին՝ չնայած որոշ նահանգներում ձայների մեծամասնությունը նվաճելուն։ Նախագահի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, շատ պատմաբանների կարծիքով դրանք կեղծվել են Այյուբ Խանի օգտին։
Լինելով Մուհամմադ Ալիի քույրը՝ Ջիննան բարձր է գնահատվել և դարձել է ժողովրդի ժողովրդավարական ձգտումների խորհրդանիշը։ 1965 թվականին Ֆաթիմա Ջիննան կրկին որոշում է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ջիննան անուղղակի ընտրություններում մարտահրավեր է նետել գործող նախագահ Այյուբ Խանին, և ընդդիմադիր կուսակցությունները որպես իրենց թեկնածու ընտրում են Ֆաթիմա Ջիննային։
1965 թվականի հունվարի 2-ին տեղի են ունեցել ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում էին Այյուբ Խանը, Ֆաթիմա Ջիննան և և երկու քաղաքական գործիչ, որոնք կուսակցական պատկանելություն չունեին. Մեկ ամիս ժամկետով նախընտրական քարոզարշավի կարճ ժամանակահատված է եղել և արդյունքում Ընտրական կոլեգիայի կողմից ընտրվել է Մուհամմադ Այյուբ Խանը։
Ֆաթիմա Ջիննան մահացել է 1967 թվականի հուլիսի 8-ին Կարաչիում։ Մահվան պաշտոնական պատճառը սրտային անբավարարությունն էր, բայց լուրեր են պտտվել, որ Ջիննան սպանվել է այն խմբավորման կողմից, որը սպանել է Լիակատ Ալի Խանին։ 2003 թվականին Մուհամմադ Ալի Ջիննայի եղբորորդին՝ Աքբար Փիրբհայը, հայտարարություն է արել Ֆաթիմա Ջիննայի սպանության մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.