Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաբիան Շեր (գերմ․՝ Fabian Lukas Schär, դեկտեմբերի 20, 1991[1][2], Wil, Wil Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմում» և Շվեյցարիայի ազգային հավաքականում։ Մասնակցել է Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերին։
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Wil, Wil Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա | ||
Հասակ | 1,86 մետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆաբիան Շերը սկսել է իր ֆուտբոլային կարիերան հարազատ Վիլ քաղաքի համանուն թիմում։ Նա թիմի կազմում հանդես է եկել 3 տարի՝ 2009 թ.-ից 2012 թվականների ընթացքում։
2012 թվականի հուլիսի 4-ին Ֆաբիանը տեղափոխվել է շվեյցարական «Բազել»[3]։ Նա թիմի հետ կնքել 3-ամյա պայմանագիր, հետագայում մեկ տարով ավելացնելու պայմանով[4]։
2015 թվականի հունիսի 4-ին Ֆաբիան Շերը 4-ամյա պայմանագիր է կնքել գերմանական «Հոֆենհայմ»-ի հետ[5]։
Ֆաբիան Շերը Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 2013 թվականից։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.