Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օտարը (ֆր.՝ L'Étranger), ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Կամյուի 1942 թվականին լույս տեսած առաջին վեպը, որում հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է աբսուրդի և Էքզիստենցիալիզմի փիլիսոփայության իր հայացքները։
Հեղինակ | Ալբեր Քամյու[2][1] |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական վեպ և աբսուրդ գրականություն[3][4] |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն[1] |
Կերպար(ներ) | Meursault?[5], l'Arabe?, Emmanuel? և Céleste? |
Ստեղծման տարեթիվ | մայիս 1940[1] |
Նկարագրում է | Ալժիր |
Շարք | Աբսուրդի շարք |
Նախորդ | Սիզիփոսի առասպելը |
Հաջորդ | The Misunderstanding? |
Երկիր | Ֆրանսիա[6] |
Հրատարակման տարեթիվ | 1942 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Օտարը |
The Stranger (Camus) Վիքիպահեստում |
Վեպը գլխավորապես ծավալվում է երեք հիմնական սյուժետային կետերի շուրջ, որոնք են.
Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է։ Լուր է ստանում մոր մահվան մասին։ Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց։ Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից։ Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ։ Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին։ Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում։ Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան։ Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր։ Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային։ Նույն երեկո վերջինս դառնում է նրա սիրուհին։ Հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ` Մերսոն որոշում է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել։
Հաջորդ օրը վերադառնալով աշխատանքից տուն՝ հանդիպում է հարևաններին՝ ծերուկ Սալամանոյին իր շան հետ և Ռայմոն Սինտեսին։ Սինտեսն ուզում է վրեժ լուծել իր արաբ սիրուհուց, որը լքել է իրեն։ Խնդրում է Մերսոյին իր անունից այնպիսի հմուտ նամակ գրել, որ աղջիկը այցելի իրեն։ Իսկ նա կթքի աղջկա երեսին և վրեժը լուծված կլինի։ Շուտով Մերսոն Սինտեսի և արաբ աղջկա բուռն վեճի ականատես է լինում, և երբ բանը հասնում է ոստիկանությանը, որպես վկա է հանդես գալիս՝ պաշտպանելով Ռայմոնին։
Մերսոյի տնօրենը նրան նոր պաշտոն է առաջարկում Փարիզում։ Սակայն Մերսոն հրաժարվում է։ Միևնույնն է, կյանքը չես փոխի։ Երեկոյան Մարին հարցնում է Մերսոյին. սիրո՞ւմ է արդյոք իրեն։ Մերսոն պատասխանում է, որ՝ ոչ։ Ամուսնությունը նրան նույնպես չի հետաքրքրում։ Կիրակին անցկացնում է Մարիի և Ռայմոնի հետ վերջինիս ընկերոջ Մասսոնի մոտ։ Մոտենալով ավտոբուսի կանգառին Մերսոն և Ռայմոնը նկատում են երկու արաբների, որոնցից մեկը Ռայմոնի արաբ ընկերուհու եղբայրն է։ Ծովում լողալուց և առատ նախաճաշից հետո Մասսոնն առաջարկում է ընկերներին զբոսնել ծովափին։ Ծովափի եզրին նկատում են երկու արաբներին։ Նրանց թվում է, որ արաբները հետևել են իրենց։ Արաբների հետ կռիվ է սկսվում, որի ժամանակ Ռայմոնին դանակահարում են։ Ռայմոնը և իր ընկերները փախչում են ծովափից։
Որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նույն տեղը և բարձր լեռան ետևում տեսնում են արաբներին։ Ռայմոնը Մերսոյին է տալիս իր ատրճանակը, սակայն կռվի համար պատճառներ չկան։ Ընկերները մենակ են թողնում Մերսոյին։ Նրան ճնշում է տապը, որից նա ասես հարբում է։ Նորից նկատում է Ռայմոնին վիրավորած արաբին։ Չդիմանալով տապին՝ Մերսոն քայլ է անում արաբի ուղղությամբ, հանում է ատրճանակը և կրակում՝ ասես թակելով դժբախտության դուռը։ Մերսոնին ձերբակալում են և սկսում են հարցաքննել։ Նրան թվում է, որ իր գործը պարզ է։ Սակայն քննիչն այլ կարծիք ունի։ Նա չի կարողանում հասկանալ արաբի սպանության շարժառիթները։ Խոսում է Աստծո մասին, սակայն Մերսոն անհավատ է։ Միայն ափսոսում է կատարածի համար։ Դատավարությունը տևում է տասնմեկ ամիս։ Մերսոն հասկանում է, որ բանտախուցը հիմա իր տունն է և իր կյանքը կանգ է առել։ Սկզբում դեռ մտովի իրեն պատկերացնում է ազատության մեջ։ Սակայն Մարիի հետ տեսակցությունից հետո՝ տրամադրությունը փոխվում է։ Աստիճանաբար կորցնում է ժամանակի զգացումը։
Դատի ժամանակ իրեն զգում է ինչպես անկոչ հյուր, ինչպես օտար մեկը։ Դատավորը կարդում է դատավճիռը. Մերսոն չի լացել իր մոր թաղման ժամանակ, կապի մեջ է մտել աշխատակցուհու հետ, ընկերացել է կավատ Ռայմոնի հետ և սպանել է արաբի առանց որևէ պատճառի։ Մերսոն զուրկ է բարոյականության սկզբունքներից։ Դատավորը պահանջում է մահապատիժ։ Դատապաշտպանը ներկայացնում է Մերսոյին որպես ազնիվ աշխատողի, որը հոգ էր տանում իր մոր մասին, քանի դեռ ի վիճակի էր։ Սպանությունը չմտածված պահի քայլ է։ Դատավորը հայտարարում է դատավճիռը՝ հրապարակային գլխատում։ Մերսոն որոշում է, որ կյանքից չարժե կառչել և մահը ուշ թե շուտ, միևնույն է, վրա է հասնում։ Կարևոր չէ, ինչպես դա կպատահի։ Մահապատժից առաջ նրան այցելում է քահանան։ Սակայն Աստծո և ապաշխարանքի մասին զրույցները ափերից հանում են նրան։ Նա վռնդում է քահանային։ Մահվան շեմին նա զգում է, թե ինչպես է մութ անդունդից իրեն ընտրել միակ ճակատագիրը։ Նա պատրաստ է ամեն բան վերապրել նորից, որպեսզի հրապարակում հավաքված ամբոխը իր մահապատժի առիթով բարձր ծիծաղի։
Գրքի թեման հաճախ դիտվում է որպես բացատրություն Կամյուի աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայությունը, չնայած ինքը՝ գրողը ժխտել է վերջին փաստարկը։ 1955 թվականի հունվարին Կամյուն նշել է.
Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ որ այն չափազանց պարադոքսալ է, մերօրյա հասարակության մեջ մարդը որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին։ Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին[7]։ - Ալբեր Կամյու |
Ֆրանսիական Լը Մոնդ թերթի կողմից 1999 թվականին կազմված ցանկում Ալբերտ Կամյուի Օտարը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.