From Wikipedia, the free encyclopedia
Օսմոս (հուն․՝ ὄσμος - հրում, ճնշում), տարբեր կոնցենտրացիա ունեցող երկու լուծույթներն իրարից և լուծույթը մաքուր լուծիչից միջնորմող կիսաթափանցիկ թաղանթով լուծիչի միակողմանի, ինքնաբերաբար անցումն է (դիֆուզիա) դեպի ավելի խիստ լուծույթ։ Բջջային թաղանթը թափանցելի է միայն խիստ որոշակի նյութերի և անթափանց՝ մի շարք միացությունների, այդ թվում՝ ցիտոպլացմայում գտնվող նյութերի մեծամասնության համար։ Ջուրը բջիջ է թափանցում օսմոսի միջոցով։ Լուծույթի խտության աճմանը զուգընթաց օսմոտիկ ճնշումն աճում է(կախված է նաև ջերմաստիճանից և ծակոտիների մեծությունից)։ Մարդու օրգանիզմում հեղուկների օսմոտիկ ճնշումը հավասար է -ի 0.86%-անոց լուծույթի ճնշմանը։ Բուսական բջիջներն օժտված են օսմոտիկ ճնշմամբ, որն արտահայտվում է ցիտոպլազմայի և բջջաթաղանթի վրա բջջահյութի նյութերի ճնշումով։ Այս ճնշմանը հակադրվում է առավելագույնս ձգված բջջաթաղանթի ճնշումը ցիտոպլազմայի վրա (տուրգորային ճնշում)։ Բջջի կողմից ջրի ներծծման ուժգնությունը՝ ներծծող ուժը (), կախված է բջջում եղած օսմոտիկ ճնշումից () և տուրգորային ճնշումից, այսինքն՝ բջջաթաղանթի դիմադրող ուժից ().
Հայտնաբերվել է 1748 թվականին (Ա․ Նոլլե)։ Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճնշմամբ։
Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ լուծույթից լուծիչ։ Դեպի կիսաթափանցիկ պատյանով ամփոփված հեղուկն ուղղված օսմոսը կոչվում էնդօսմոս, հակառակ ուղղվածը՝ էքսօսմոս։
Օսմոսը չափազանց կարևոր նշանակություն ունի բուսական և կենդանական աշխարհի համար, բազմաթիվ կարևոր կենսապրոցեսներ իրականանում են օսմոսի շնորհիվ։ Այն կիրառում են պոլիմերների մոլեկուլային զանգվածները որոշելու, կենսաբանական կառուցվածքներն ուսումնասիրելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.