From Wikipedia, the free encyclopedia
Օռլին Վասիլև (բուլղար․՝ Орлин Василев, նոյեմբերի 20, 1904 կամ դեկտեմբերի 4, 1904[1], Vranyak, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 2, 1977[2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող։ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրեն։
Օռլին Վասիլև | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1904 կամ դեկտեմբերի 4, 1904[1] |
Ծննդավայր | Vranyak, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | ապրիլի 2, 1977[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Պարգևներ | Դիմիտրովյան մրցանակ |
Զավակներ | Orlin Orlinov? |
Orlin Vasilev Վիքիպահեստում |
Օռլին Վասիլևը ծնվել է 1904 թվականին ուսուցչի ընտանիքում։ Հայրը եղել է բուլղարերենի ուսուցիչ և Բյալա Սլատինայի գիմնազիայի տնօրեն։ Գիմնազիայում սովորելու տարիներին Օռլին Վասիլևը դարձել է կոմունիստական խմբակի անդամ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբությանը։ 1924 թվականին անցնում է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության շարքերը և ֆաշիստական կառավարության կողմից ենթարկվում ճնշումների։ 1933-1934 թվականներին խմբագրել է «Աշխարհ» թերթը, որն արգելվել է թագավորական գրաքննության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օռլին Վասիլևը եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա օրգան «Պատրիոտ»-ի խմբագիրներից մեկը։ Աշխատել է նաև մի շարք առաջադիմական թերթերում։ 1944 թվականի սեպտեմբերյան հեղաշրջման օրերին եղել է նրա եռանդուն կազմակերպիչներից մեկը[3][4]։
Գրական գործունեությունը սկսել է1927 թվականից։
Պատմվածքներ
Վեպեր
Դրամաներ
Ամուսնացել է Կունկայի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ Օռլինը և Մարիան։ Որդին՝ Օռլին Օռլինովը, եղել է գրող, սցենարիստ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.