Օլիաստրա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Օլիաստրա (իտալ.՝ provincia dell'Ogliastra), (սարդ.՝ provìntzia de s'Ogiastra), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզի արևելյան հատվածում։ Օլիաստրան Սարդինիայի առաջատար պրովինցիան է։ Այն տարածաշրջանում ունի ամենափոքր բնակչությունը[1]՝ 57642 բնակիչ[2]։ Մեկ քառ. կմ-ում բնակչությունը հասնում է 31.08-ի։ Նախագահը Բրունո Պիլիան է[2]։ Այն գրեթե համապատասխանում էր միջնադարյան Աուգլիաստրային։ Գավառն ունի 26 կոմունա[2]։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա և Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Սարդինիա | ||||
Վարչկենտրոն | Լանուզեի և Տորտոլի | ||||
Բնակչություն | 58 389 մարդ | ||||
Տարածք | 1854,24 կմ² | ||||
Սահմանակցում է | Նուորո և Կալիարի | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-OG | ||||
Հեռախոսային կոդ | 0782 | ||||
Փոստային ինդեքսներ | 08045 և 08048 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OG | ||||
provincia.ogliastra.it(իտալ.) | |||||
Օլիաստրա պրովինցիան ունեցել է երկու մայրաքաղաք` Տորտոլին և Լանուզեին[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեում տեղի ունեցավ որոշ պրովինցիաների վերացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ժողով։ Այդ գավառների վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Օլիաստրային հանձնարարվեց ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[4][5][6]։ 2013 թվականի հունիսի 28-ին թիվ 15 մարզային օրենքի համաձայն՝ գավառին թույլատրվեց շարունակել գործունեությունը[7]։
Գավառը հյուսիսից սահմանակից է Կալիարիին, իսկ հարավից Նուորո պրովինցիային[8]։ Օլիաստրան հիմնադրվել է 2001 թվականին, երբ երկու անգամ ավելացվեց սարդինյան գավառների թիվը։ Այն ընդգրկում է Ֆլումենդոսա գետը և Բասո Ֆլումենդոսայի լիճը, ինչպես նաև Գեննարգենտու ազգային պարկը։ Օլիաստրա անունն առաջացել է գավառի ձիթենու ծառերի անվանումից, որը հայտնի է որպես olivastri։ Այն տեղակայված է Տիրենյան ծովում[8]։
Բնակչություն
Գավառի ամենամեծ մունիցիպալիտետներն են[2]`
Կոմունա | Բնակչություն |
---|---|
Տորտոլի | 10,227 |
Լանուզեի | 5,789 |
Բարի Սարդո | 3,880 |
Բաունեի | 3,825 |
Տերտենիա | 3,706 |
Վիլլագրանդե Ստրիզայլի | 3,569 |
Երցու | 3,284 |
Քաղաքականություն
Օլիաստրայի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Կուսակցության գույնը | Անուն | Կուսակցություն | 1-ին նախընտրական ձայներ | % | 2-րդ նախընտրական ձայներ | % | ||
Բրունո Պիլիա | Դեմոկրատական կուսակցություն (իտալ.՝ Partito Democratico, PD) | 13556 | 41.1 | 13700 | 51.0 | |||
Սանդրո Դանիել Մարիո Ռուբի | Ազատության ժողովուրդ (իտալ.՝ Il Popolo della Libertà, PdL) | 14446 | 43.8 | 13169 | 49.0 |
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.