հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Նիկողայոսի Գուլազյան (դեկտեմբերի 27 1885 (հունվարի 8 1886)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 27, 1970[2][3][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935 թվական), Ստալինի երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952 թվական)։
Օլգա Գուլազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27 1885 (հունվարի 8 1886)[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | մայիսի 27, 1970[2][3][1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Օլգա Գուլազյանը ծնվել է 1885 թվականին Թիֆլիսի Խարփուխ թաղամասում։ Իր հուշերի գրքում դերասանուհին պատմել է Խարփուխի ու նրա բնակիչների պատմությունը։ Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և նա այնքան լավ է կատարում դերը, որ դերը հանձնարարվում է նրան։ Օլգային տեսնելով Նատոյի դերում, Գ. Սունդուկյանը նրան գովասանքի խոսքեր է ասում)։ Իսկ Սիրանույշը, ով գլխավորում էր Հայկական դրամատիկական ընկերության դերասանական խումբը, սկսում է հետաքրքրվել նրանով։ Եվ տասնվեցամյա Օլգան հրավիրվում է այդ թատերախումբը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.