Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Վիլհելմ Վալտեր Վուլֆ (գերմ.՝ Christian Wilhelm Walter Wulff, հունիսի 19, 1959[1][2][3], Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ, պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ։ 2003-2010 թվականներին եղել է Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամասի վարչապետ։ 2010 թվականի հուլիսի 2-ից մինչև 2012 թվականի փետրվարի 17-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ։
Քրիստիան Վուլֆ գերմ.՝ Christian Wulff | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Osnabrück University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 19, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Christian Wilhelm Walter Wulff |
Հայր | Rudolf Wulff? |
Մայր | Dagmar Wulff? |
Ամուսին | Christiane Wulff?, Bettina Wulff?[5] և Bettina Wulff?[5] |
Կայք՝ | christianwulff.de |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քրիստիան Վիլհելմ Վալտեր Վուլֆը ծնվել է Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքում (Ստորին Սաքսոնիա)։ Նա Ռուդոլֆ և Դագմար Վուլֆների ընտանիքում երկրորդ երեխան էր։ Հայրը լքել է ընտանիքը այն ժամանակ, երբ Քրիստիանը չորս տարեկան էր։ Մայրը կրկին է ամուսնացել, սակայն ամուսնությունը կարճատև է եղել։ Դագմարայի երկրորդ ամուսինը՝ Վոլֆգանգ Կարստենսը, իմանալով, որ նրա մոտ լուրջ հիվանդություն՝ ցրված սկլերոզ է հայտնաբերվել, լքել է ընտանիքը։ 14 տարեկանից տղան ստիպված է եղել ինքնուրույն հոգ տանել փոքր քրոջ մասին և խնամել մորը։ Քրիստիանը ուսանել է Օսնաբրյուկում՝ Ելիզավետայի դպրոցում և Էրնստ-Մորիցա-Արնդտի վարժարանում, որտեղ էլ հանձնել է ատեստատ ստանալու քննությունը։ Դեռ դեռահաս տարիքում սկսել է զբաղվել քաղաքականությամբ։
1975 թվականին՝ 16 տարեկանում միացել է ՔԴՄ-ին[9]։ 1978-1980 թվականներին եղել է «Աշակերտական միություն» (ՔԴՄ) կազմակերպության Ստորին Սաքսոնիայի հողային բաժանմունքի նախագահը։ 1979-1983 թվականներին եղել է երիտասարդական միության դաշնային գործադիր մարմնի անդամ, որի հողային բաժանմունքը նա ղեկավարել է 1983 թվականից մինչև 1985 թվականը։1984 թվականից եղել է Ստորին Սաքսոնիայում ՔԴՄ-ի գործադիր մարմնի փաստաբան է։ 1989 թվականից մինչև 1994 թվականը՝ Օսնաբրյուկի քաղաքային խորհրդի ՔԴՄ խմբի պատգամավոր և նախագահ։
1994 թվականին առաջին անգամ առաջադրվել է Լանդթագի պատգամավոր Ստորին Սաքսոնիայում։ Նույն թվականին նա դարձել է ՔԴՄ խորհրդարանական խմբի նախագահ և այդ պաշտոնում մնաց մինչև 2003 թվականը։ 1994 թվականից մինչև 2008 թվականը Ստորին Սաքսոնիայում ՔԴՄ-ի բաժանմունքի նախագահն է։ 1998 թվականից՝ ՔԴՄ ազգային նախագահի տեղակալ։ 2003 թվականի մարտի 4-ից մինչև 2010 թվականի հունիսի 30-ը՝ Ստորին Սաքսոնիայի երկրի վարչապետ։
2010 թվականի հունիսի 3-ին Հորսթ Քյոլերի հրաժարականից հետո Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության և ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի կողմից ընտրվել է Գերմանիայի նախագահի թեկնածու[10]։
2010 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցան Գերմանիայի դաշնային նախագահի ընտրությունները։ Ընտրությունները տեղի են ունեցել երեք փուլով։ Առաջին կամ երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել Դաշնային ժողովի անդամների 623 ձայնի բացարձակ մեծամասնությունը։ Առաջին փուլում Վուլֆի օգտին քվեարկել է 600 ընտրող, իսկ երկրորդում՝ 615։ Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ ընտրողների պարզ մեծամասնության ձայները։ Վուլֆը երրորդ փուլում հավաքել է 625 ձայն՝ իր հիմնական մրցակից Յոախիմ Գաուկի 490-ի դեմ և դարձել Գերմանիայի տասներորդ դաշնային նախագահը։ Նա դարձել է Գերմանիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը[11]։ 2010 թվականի հուլիսի 2-ին տեղի է ունեցել երդման արարողություն[11]։
2011 թվականի դեկտեմբերին նախագահ Քրիստիան Վուլֆի հասցեին մեղադրանքներ էին առաջադրվել ընկերոջ և գործարար միլիոնատեր Էգոն Հերկենսի հետ նրա նախկին կապերի վերաբերյալ։ Դեռևս 2010 թվականի փետրվարի 18-ին Ստորին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ խորհրդարանում հարց է բարձրացվել.
Եղել են արդյո՞ք գործնական հարաբերություններ Քրիսթիան Վուլֆի և պարոն Էգոն Հերկենսի կամ մի ընկերության միջև, որտեղ պարոն Հերկենսը մասնակից կլիներ։Բնօրինակ տեքստ (գերմ.)Gab es geschäftliche Beziehungen zwischen Christian Wulff […] und Herrn Egon Geerkens oder […] irgendeiner Firma, an der […] Herr Geerkens als Gesellschafter beteiligt war […]?
Ի պատասխան[12].
Վարչապետ Վուլֆի և հարցման մեջ նշված անձի միջև վերջին 10 տարիների ընթացքում որևէ գործնական հարաբերություն չի եղելԲնօրինակ տեքստ (գերմ.)Zwischen Ministerpräsident Wulff und den in der Anfrage genannten Personen und Gesellschaften hat es in den letzten zehn Jahren keine geschäftlichen Beziehungen gegeben.“
Ավելի ուշ պարզվել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին նրանք վերցրել են մասնավոր վարկ մոտ 500 հազար եվրո, 4 % տարեկան տոկոսադրույքով Էգոնի կնոջ Էդիտայի համար տուն ձեռք բերելու նպատակով (նվազագույն տոկոսադրույքը շինարարության վարկերի այդ տարի Գերմանիայում կազմել է 4,6 % տարեկան[13])։ Ավելի ուշ Հերկենսը հայտնել է, որ հենց ինքն է բանակցություններ վարել վարկի տրամադրման պայմանների շուրջ[14]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Վուլֆը հրապարակային հայտարարություն է արել, որում ներողություն է խնդրել վարկային գործի հետ կապված իր գործողությունների համար և խոստովանել, որ պետք է հրապարակեր այդ տեղեկատվությունը. «Դա անազնիվ էր, և ես ներողություն եմ խնդրում»,-հավելել է նա[15]։
Երբ գործը կարծես թե արդեն հանդարտվել էր, հայտնի դարձավ, որ նախագահ Վուլֆը ճնշում է գործադրել Springer Press-ի վրա, որպեսզի ճնշի վարկային սկանդալի մասին առաջին տեղեկատվության տարածումը։ Երբ Վուլֆին հայտնի է դարձել, որ Bild տաբլոիդը պատրաստվում է պատմել վարկի մասին, նա զանգահարել է գլխավոր խմբագիր Դիկմանին, որը չի պատասխանել, Վուլֆը ձայնային հաղորդագրություն է թողել, որում զայրույթով սպառնացել է «վերջնականապես խզել» հարաբերությունները Springer հրատարակչական տան հետ և դիմել դատարան[16]։ 2012 թվականի հունվարի սկզբի դրությամբ նախագահ Վուլֆը կորցրել է հասարակության աջակցությունը, մեկնաբանները նրան կոչ են արել հրաժարական տալ, ընդդիմությունը բարձրացրել է նրա վրա ճնշումը, իսկ նրա սեփական կուսակցությունը նրանից հեռացել է մամուլի ազատությունը ոտնահարելու նրա փորձի պատճառով[17]։ Այս ամենից հետո 2012 թվականիի փետրվարի 17-ին նա հրաժարական է տվել[18]։
Հրաժարականից հետո դատախազությունը շարունակել է հետաքննությունը և ավելի ուշ դիմել դատարան։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2008 թվականին, երբ Քրիստիան Վուլֆը դեռ զբաղեցնում էր Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամասի վարչապետի պաշտոնը, նա թույլ էր տվել իր ընկեր, կինոպրոդյուսեր Դավիթ Գրենևոլդին վճարել Մյունխենի հյուրանոցում գիշերելու իր հաշիվների մի մասը և ռեստորանում 753,60 եվրո ընդհանուր արժողությամբ ընթրիք։ Ի երախտագիտություն դրա նախագահը նամակ է գրել Siemens կոնցեռնի ղեկավարությանը՝ Գրենևոլդի կինոնախագծերից մեկը ֆինանսավորելու խնդրանքով։ 2014 թվականի փետրվարի 27-ին առաջին ատյանի դատարանն արդարացրել է Քրիստիան Վուլֆին՝ համոզիչ ապացույցների բացակայության պատճառով[19]։ Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.