Վիլյամ Սարոյանի պիես From Wikipedia, the free encyclopedia
«Քո կյանքի ժամերը», հինգ գործողությամբ պիես, որը 1939 թվականին գրել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։ Պիեսն առաջին դրաման է եղել, որն արժանացել է և՛ Պուլիցերյան մրցանակին, և՛ Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակին։ Պիեսը բեմադրվել է 1939 թվականին Բրոդվեյ թատրոնում։
Քո կյանքի ժամերը The Time of Your Life | |
---|---|
«Քո Կյանքի Ժամերը» պիեսի ռեժիսոր Էդի Դոուլինգը գլխավոր դերակատարի կերպարով` Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականին։ | |
Հեղինակ | Վիլյամ Սարոյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Կալիֆոռնիա |
Ներկայացված է | հոկտեմբերի 25, 1939 |
Հրատարակման տարեթիվ | 1939 |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 25, 1939 |
Պարգև(ներ) | Պուլիցերյան մրցանակ, Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակ |
The Time of Your Life Վիքիպահեստում |
Գործողությունը տեղի է ունենում Նիքի «Pacific Street Saloon» ռեստորանում, Սան Ֆրանցիսկոյի կիսավեր բարերից մեկում։ Պիեսի գործողության հիմնական մասը կենտրոնանում է Ջոի շուրջը, մի երիտասարդ դատարկապորտ, ով շատ փող ունի և աջակցում է բարի բոլոր մշտական հաճախորդներին իրենց արտասովորության մեջ։ Ջոն օգնում է ենթադրյալ պարող Հարրիին, կերտում է իր փխրուն Թոմին` անպատկառ Քիթի Դյուվալի հետ։ Մի շարք գունագեղ կերպարներ հաճախ այցելում են բար` ներառյալ խելահեղ սիրահարված մի երիտասարդ և մի ծեր մարդ, ով նման է Քիթ Քարսոնին, և հարուստ մի բարձրաստիճան զույգ։
Նիքի բար ռեստորանը ստեղծված է Սան Ֆրանցիսկոյի սրճարաններից մեկի հիման վրա, որն աշխատացնում էր Իզի Գոմեսը և որտեղ հաճախ այցելում էր հենց ինքը Վիլյամ Սարոյանը[1]։
Պիեսը բեմադրվել է Գլազգոի Գիլդ թատրոնում։ Նրա առաջնախաղը ներկայացվել է Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականի հոկտեմբերի 25-ին, փակվել է 1940 թվականի հունվարի 27-ին և կրկին բացվել է Գիլդ թատրոնում 1940 թվականի հունվարի 29-ին, ապրիլի 6-ին, և սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25՝ ունենալով 249 բեմադրություն[2]։ Բեմադրման ռեժիսորն էր Էդդի Դոուլինգը, ով նաև խաղացել է Ջոի և Վիլյամ Սարոյանի դերերը[3]։ «Քո Կյանքի Ժամերը» վերաբեմադրվել է Բրոդվեյ (թատրոն)ում երեք անգամ՝ 1940 թվականին կրկին Սարոյանի և Դոուլինգի օգնությամբ, 1969 թվականին (ռեժիսոր Ջոն Հիրշ) և 1975 թվականին (ռեժիսոր Ջեք Օ՛ Բրայն)։ Պիեսը կրկին վերաբեմադրվել է 1972 թվականին Լոս Անջելեսի Հանթինգտոն Հարթֆորդ թատրոնում, որի ժամանակ դերակատարների մեջ են եղել Հենրի Ֆոնդան, Ռիչարդ Դրեյֆուսը, Ռոն Թոմսոնը, Գլորիա Գրահամը, Ստրոթեր Մարտինը և այլք։ Բեմադրման ռեժիսորն էր Էդվին Շերինը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.