From Wikipedia, the free encyclopedia
Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն (ՔՏԿ) (քրդ.՝ حکوومەتی هەرێمی کوردستان, Hikûmetî Herêmî Kurdistan; արաբ․՝ حكومة اقليم كردستان, Ḥukūmat ʾIqlīm Kurdistān), Հյուսիսային Իրաքի հիմնականում քրդաբնակ տարածաշրջանի, որն ավելի հայտնի է որպես Իրաքյան Քուրդիստան կամ Հարավային Քուրդիստան, կառավարման պաշտոնական մարմին։
Կաբինետը ընտրվում է մեծամասնություն ունեցող կուսակցության կամ ցուցակի կողմից, որոնք նաև ընտրում են ՔՏԿ վարչապետին։ Նախագահը ընտրվում է անմիջապես տարածաշրջանի ընտրողների կողմից և հանդիսանում է կառավարության և պետության ղեկավար, ով իր հերթին կատարողական լիազորություններ է տալիս նախարարների կաբինետին։ Ավանդականորեն վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարն է հանդիսանում, միաժամանակ կիսելով որոշ կատարողական լիազորությունները նախագահի հետ[1]։ Իրաքյան Քուրդիստանի նախագահը հանդիսանում է նաև Փեշմերգայի Զինված ուժերի գերագույն հրամանատարը[2]։ Խորհրդարանը ընդունում է օրինագծերը ձայների մեծամասնությամբ, իսկ նախագահը վետոյի իրավունք ունի խորհրդարանի յուրաքանչյուր օրինագծի վերաբերյալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.